News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ցյուրիխում Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) հակառակորդները բախումների մեջ են մտել ոստիկանության հետ, ինչից հետո իրավապահները արցունքաբեր գազ, ջրնետ մեքենաներ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել։ Այս մասին տեղեկացրել է շվեյցարական ոստիկանությունը։ Նրա տվյալներով՝ արմատական տրամադրված ցուցարարները այրվող շշեր են նետել ոստիկանների վրա, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն։

Երեք մարդ կալանավորվել է։ Անցորդներից մեկն այրվածքներ է ստացել, բացի այդ, վիրավորվել է մեկ ոստիկան, երկուսը տեղափոխվել է հիվանդանոց։ Անկարգությունները տեղի են ունեցել իշխանությունների հետ համաձայնեցված «Ցյուրիխն ընդդեմ ՀՏՀ-ի» ակցիայի ընթացքում, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ։

Դավոսի ամենամյա համաժողովը տեղի է ունենում հունվարի 21-24-ը։ Նրա կազմակերպիչները տեղեկացրել են 117 երկրներից 3000 պաշտոնական մասնակցի մասին։ Հրավիրված հյուրերի թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ էկոակտիվիստ Գրետա Տունբերգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ