News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեկ հեռուստատեսություններից մեկով ռեպորտաժ եմ դիտում Աչաջրի ծննդատնից, որտեղ հարցազրույց են անում ծննդկանի հետ, որն այնտեղ եկել է Ոսկեպար գյուղից: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն ծննդկանը Ոսկեպարից եկել է Աչաջրի ծննդատուն, որը ըստ չափանիշների գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն հմապատասխանում առկա չափանիշներին: Ուրեմն Ոսկեպարը նոյեմբերյանից գտնվում է 19 կմ հեռավորության վրա եւ Նոյեմբերյանում կա ծննդատուն, որը, ինչպես հավաստիացրել են առողջապահության նախարարությունից, շատ լավ վիճակում է, տեխնիկապես հագեցված: Աչաջուր գյուղը գտնվում է Ոսկեպարից 25,7 կմ հեռավորության վրա է: Այսինքն Նոյեմբերյանը եւ նրա ծննդատունն ավելի մոտիկ է Ոսկեպարին, քան Աչաջրից: Էլ չեմ ասում, որ Աչաջուրը Իջեւանից հեռու է 34,3 կմ: Հիմա հարց. Ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ եւ ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել: Սա ասում եմ ցույց տալու համար, որ երբեմն հարցերը ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում»,-ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ թե Ոսկեպար-Նոյեմբերյան, թե Նոյեմբերյան-Իջեւան ճնապարհները գտնվում են իդեալական վիճակում:

«Այս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ»,-ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ