News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Կանադայի դատարանը որոշել է գերմանական Volkswagen կոնցեռնին տուգանել 149,5 մլն դոլարով՝ ընկերության ավտոմեքենաների արտաժայթքման գազերի մեջ պարունակվող վնասակար նյութերի մասին տվյալների մանիպուլյացիաների վերաբերյալ գործով, հայտնում է Reuters-ը:

Գործակալության տեղեկություններով՝ ընկերությունն իր մեղքն ընդունել է: Դատախազ Թոմ Լեմոնը հայտարարել է, որ տուգանքի չափն «աննախադեպ» է: «Այն [տուգանքի գումարը] 26 անգամ գերազանցում է շրջակա միջավայրի դեմ հանցագոծությունների համար ամենամեծ դաշնային տուգանքը»,- հավելել է նա:

Ավտոմեքենաշինական կոնցեռնից հայտարարել են, որ որպես տուգանք վճարված միջոցները կհատկացվեն բնապահպանության հետ կապված ազգային եւ նահանգային նախագծերի աջակցությանը:

Ընկերությանն ավելի վաղ՝ դեկտեմբերին մեղադրանքներ էին առաջադրել, որ Կանադա է ներմուծել ավելի քան 180 հազար ավտոմեքենա, որոնք չեն համապատասխանել արտաժայթքման գազերում վնասական նյութերի թույլատրելի պարունակության մասին բնապահպանական ստանդարտներին:

Դիզելային սկանդալը, որի կենտրոնում սկզբնապես հայտնվել էր Volkswagen-ը, բռնկվել էր 2015 թվականին: Պարզվել է, որ կոնցեռնի ավտոմեքենաները հագեցած էին ծրագրային ապահովմամբ, որը թույլ է տվել նվազեցնել արտաժայթքման գազերի մեջ վնասակար նյութերի պարունակության ցուցանիշները: Իրականում դրանք մի քանի անգամ գերազանցում էին օդի աղտոտման սահմանված առավելագույն մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ