News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը 2019 թվականին «Transparency International»-ի հրապարակած Կոռուպցիայի ընկալման ինդեքսում զբաղեցրել է 78-79 տեղերը։ Հայաստանում 2019 թվականի սկզբին կոռուպցիայի մակարդակը գնահատել են 42 միավոր։ Դա աննախադեպ հաջողություն է, քանի որ նախորդ տարի կոռուպցիայի մակարդակը գնահատվել էր 35 միավոր։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնած «Հակակոռուպցիոն ծրագիր Հայաստանի համար» նախագծի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Սակայն նա ընդգծեց, որ Հայաստանում դեռեւս պահպանվում են համակարգային կոռուպցիայի ռիսկերը, քանի որ նման ռիսկերը համարվում են հաղթահարված, եթե ցուցանիշները բարձր են 50 միավորից։ Նրա խոսքով՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսը ընդգրկում է 180 երկիր եւ տարածք՝ համաձայն երկրի պետական սեկտորում կոռուպցիայի ընկալվող մակարդակի։ «Տարածաշրջանի երկրներից ամենաբարձր ցուցանիշն ունի Վրաստանը՝ 56 միավոր, Թուրքիայի ցուցանիշը 39 միավոր է։ ԵՏՄ երկրների շարքում առաջատարը Բելառուսն է՝ 45 միավոր, Ռուսաստանը հավաքել է 28 միավոր՝ զբաղեցնելով 137-րդ տեղը»,- նշել է փորձագետը։

Նա ավելացրել է, որ միջին միավորն աշխարհում 43-ն է։ «Միեւնույն ժամանակ, բիզնես ոլորտում եւ քաղաքական կոռուպցիայի ընկալմամբ Հայաստանը հավաքել է 32-ական միավոր։ Սա վկայում է այն մասին, որ չնայած առկա առաջընթացին՝ իշխանությունները պետք է լուրջ բարեփոխումներ իրականացնեն տնտեսական ոլորտում, ինչը կբարելավի երկրի դիրքերը։ Միայն պետական պաշտոնյաների ձերբակալություններով խնդիրը չի լուծվի»,- նշել է Վարուժան Հոկտանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ