News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մեր կաթ արտադրողներն այնքան էլ գոհ չեն մթերման գներից ու պրակտիկայից, մյուս կողմից ունենք արտադրողներ, որոնք ՀՀ-ում չեն կարողանում իրենց անհրաժեշտ կաթային հումքը ձեռք բերել: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա այն դիլեման է, որ մենք փորձում ենք լուծել, այդ թվում խելացի անասնագոմերի ծրագրով: Այս ուղերձը մենք պետք է հստակ ուղղենք, որ այն ձեւերը, որոնցով սովոր ենք կաթ արտադրել, այդ ձեւով արտադրված կաթն այլեւս մրցունակ չէ շուկայում լուրջ արդյունաբերական, բիզնես գործունեություն ծավալելու համար: Հետեւաբար,   քաջալերում ենք, որ ներգրավվեն խելացի գոմերի կառուցման մեջ: Այդ դեպքում մենք ծախսված գումարի 50 տոկոսը վերադարձնում ենք: Նաեւ սուբսիդավորվող վարկավորում ունենք այս ծրագրի համար. եթե մարդիկ իրենց սեփական միջոցներով են կառուցում, 50 տոկոսը տալիս ենք: Սահմանային հատվածներում վերադարձնում ենք ծախսված գումարի 70 տոկոսը»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ մեր գյուղերում գոմերում հեղձուցիչ մթնոլորտ եւ մարդիկ մտածում են՝ այնպես անեն, որ կովերը չմրսեն. «բայց պարզվում է, որ կովերը մինչեւ – 30 ջերմաստիճանն իրենց համար նորմալ է: Ընդհակառակը, տաք ջերմաստիճանը խանգարում է նորմալ կաթնատվությանը: Նրանց պետք է ապահովել մաքուր օդով»,-ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում խելացի անասնագոմերի թիվը 100-ից ավելի կլինի:

Նա վստահեցրեց, որ որքան էլ կաթի արտադրությունն աճի, մթերման խնդիր չի լինի. «2019-ի գնահատականներում ՀՀ-ում արտադրում ենք մոտ 700 հազար տոննա կաթ, իսկ ներքին ինքնաբավության սահմանը մեկ մլն տոննան է: Այսինքն եթե 40 տոկոսով էլ կաթի արտադրությունն ավելացնենք, տեղական պահանջարկը կբավարարի այդ կաթը գնելու համար, իհարկե խելամիտ գնով եւ որակով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ