News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Forbes ամսագրի կազմած 2019 թվականին «ռուսական անշարժ գույքի արքաների» վարկանիշում առաջին անգամ հայտնվել են Կաբարդինո-Բալկարիայի նախկին նախագահ Արսեն Կանոկովի «Սինդիկա» հոլդինգային ընկերությունը եւ բիզնեսմեն Վլադիմիր Լեշչիկովի «Սլավյանսկի միռ» ընկերությունների խումբը: 

Վարկանիշը ներառում է 30 ընկերությունների, որոնց սեփականատերերն իրենց անշարժ գույքից ամենամեծ վարձակալական եկամուտն են ստանում: Վարկանիշի մեջ մտած են ռուսական եւ արտասահմանյան ընկերություններ, որոնք Ռուսաստանում կոմերցիոն անշարժ գույք ունեն: Forbes-ը առեւտրի կենտրոնների եկամուտը հաշվարկել է ելնելով վարձով տրվող մակերեսներից:

Մի քանի տարի անընդմեջ վարկանիշում առաջին հորիզոնականում է Գոդ Նիսանովի եւ Զախար Իլիեւի «Կիեւսկայա պլոշչադ» ընկերությունների խումբը: Այն Ռուսաստանում կոմերցիոն անշարժ գույքի ամենախոշոր սեփականատերերից մեկն է եւ ներառում է այնպիսի նախագծեր, ինչպիսին են «Եվրոպեյսկի» առեւտրի կենտրոնը, «Ֆուդ Սիթի» ագրոկլասթերը, «Դեպո Լեսնայա» գաստրոնոմիական թաղամասը եւ «Նագատինսկայա» տրանսպորտային հանգույցը, վերակառուցում է «Օլիմպիյսկի» մարզա-զվարճանքային համալիրը: Ընկերության վարձակալական եկամուտը 2019 թվականին կազմել է 1,6 մլրդ դոլար, հայտնում է Forbes-ը:

Վարկանիշում երկրորդ տեղում է Սամվել Կարապետյանի «Տաշիր» խումբը, որի վարձակալական եկամուտը, պարբերականի տվյալներով, 2019 թվականին կազմել է 655 մլն դոլար: «Տաշիրը» ավելի քան 200 ընկերություն է միավորում տնտեսության տարբեր հատվածներում, այդ թվում՝ շինարարական, արտադրական, ֆինանսական եւ էներգետիկ ոլորտներում, դեւելոփմենթում, ռեթեյլում եւ զվարճալիքների ինդուստրիայում:

Երրորդ տեղում է Միխայիլ եւ Սաիթ-Սալամ Գուցերիեւների «Սաֆմար» խումբը՝ տարեկան 580 մլն դոլար վարձակալական եկամուտով: Խմբի խոշորագույն օբյեկտներ են համարվում Moscow Marriott Grand հյուրանոցը եւ «Կալեյդոսկոպ» առեւտրի կենտրոնը:

«Ռուսաստանյան անշարժ գույքի արքաների» վարկանիշի հնգյակում տեղ են գտել Ingka Centres-ը (նախկին IKEA Centres), որը կառավարում է 44 առեւտրային կենտրոններ, որոնց թվում են «Մեգա Բելայա դաչա»-ն, «Մեգա Խիմկի»-ն եւ «Մեգա Տյոպլի Ստան»-ը, որոնց տարեկան եկամուտը 510 մլն դոլար է, եւ Ալեքսանդր Կլյաչինի Gleden Invest-ը (տարեկան եկամուտը՝ 380 մլն դոլար)։ Այդ ընկերության խոշոր օբյեկտներն են «Կրասնայա ռոզա» գործարար թաղամասը եւ «Դանիլովյան մանուֆակտուրա»-ն։ 2018 թվականին «ռուսաստանյան անշարժ գույքի արքաների» վարկանիշի թոփ հնգյակում «Կիեւսկայա պլոշչադից», «Տաշիր գրուպից» ու «Սաֆմար գրուպից» բացի մտել էին նաեւ ИКЕА Մոս Ինգվար Կամպրադը (վարկանիշի երկրորդ տեղ) եւ Արազ Աղալարովի Crocus Group-ը (հինգերորդ տեղ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ