Ավստրալիայում հրդեհների մարման ժամանակ С 130 «Հերկուլես» ինքնաթիռ է կործանվել: Նշվում է, որ ինքնաթիռում եղել են «3 ամերիկացի մասնագետներ», բոլորը զոհվել են, հաղորդում է «Euronews»-ը:
Ավելի վաղ Նոր Հարավային Ուելսի հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ կորցրել է կապը ինքնաթիռի հետ:
Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ակտիվ հրդեհի գոտում: Այդ վայր են ժամանել շտապօգնության մեքենաներն ու 2 փրկարարական ուղղաթիռ:
Երկրում հրդեհների հետ կապված իրավիճակը մնում է բարդ: Նախօրեին կրակի գոտում էին հայտնվել երկրի մայրաքաղաքի արեւելյան արվարձանները: