News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվել է վթարային շենքերի բնակիչների հաշվառում եւ մշակվել է սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագիր: Այս մասին այսօր` ապրիլի 15-ին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի խորհրդի անդամ Հենկ Վեստրան նշելով, որ սոցիալական բնակարանաշինության խնդիրը բնորոշ է բոլոր մեծ քաղաքներին, Կ. Կարապետյանին է ներկայացրել ասոցիացիայի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը, որոնց նպատակը ցածր եւ միջին եկամուտներ ունեցող ընտանիքներին օժանդակելն է բնակարան ձեռք բերելու հարցում:

Ըստ քաղաքապետի, սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրով նախատեսվում է ներկայում չօգտագործվող վարչական շենքերը  բնակելի դարձնելու տարբերակը:

«Այս հարցում քաղաքապետարանը բաց է եւ պատրաստ  քննարկելու ներդրումային ցանկացած ծրագիր»,- նշել է քաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ