News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.95
EUR
518.37
RUB
7.51
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Այս տարի լրանում է Նյու Յորքի Հանրային գրադարանի 125-ամյակը, եւ այս իրադարձությունը նշելու համար գրադարանի աշխատակիցները որոշել են գրքերի թոփ տասնյակը, որոնք 1895 թվականից սկսած ընթերցողների շրջանում ամենահանրահայտն էին, փոխանցում է Nat- geo-ն: 

Ամեն տարի գրադարան է այցելում 16 մլն մարդ, այնպես որ՝ խնդիրը բացառիկ աշխատատար էր: Գրադարանի աշխատակիցները վերլուծել են մի շարք առանցքային գործոններ, այդ թվում պատվերի ձեւակերպման ցուցանիշները, տպաքանակի մասին տվյալները, հանրաճանաչությունը, տպագրության տեւողությունը եւ գրադարանի կատալոգում մնալու ժամանակը:

«Այս ցուցակի գրքերը փոխանցվել են սերնդից սերունդ եւ այսօր նույնքան արդիական են, որքան այն օրը, երբ առաջին անգամ հայտնվել են»,- ասել է գրադարանի նախագահ Էնթոնի Մարքսը:

Ցուցակում առաջին տեղը գրավել է երեխաների համար նկարազարդ The Snowy Day՝ «Ձյունե օր» գիրքը, 1962 թվական: Հեղինակն է Էզրա Քիթսը, որը Բրուքլինի ծայրամասում մեծացել է հունահրեական ներգաղթյալների աղքատ ընտանիքում: «Ձյունե օր»-ի գլխավոր հերոսը փոքրիկ սեւամորթ տղա է՝ Պիտերը, որը վաղ առավոտյան արթնանալով՝ հայտնաբերում է, որ տեղացել է տարվա առաջին ձյունը: Այնուհետեւ նկարագրվում է Պիտերի հետ կատարվածը, երբ նա տաք հագնվելով փողոց է դուրս գալիս:

Այս պարզ եւ անկեղծ պատմությունը շարունակում է արդիական մնալ նաեւ այսօր: Այն 2007 թվականին առաջին տեղն է զբաղեցրել մանկական գրքերի ցուցակում, որոնք տարբեր տարիքի ամերիկացիների վրա ամենամեծ ազդեցությունն են ունեցել: Վարկանիշը կազմել էր Կրթության ազգային ասոցիացիան (National Education Association): «Ձյունե օր»-ը գրադարանի կատալոգում է 1962 թվականից մինչեւ հիմա համարվում է այս հաստատության ամենահանրաճանաչ գրքերից մեկը: 125 տարում այն ընթերցելու համար վերցրել են 485 583 անգամ:

Առաջին տասնյակի բոլոր գրքերը 50 տարեկանից պակաս չեն: Բացառություն է կազմում միայն բրիտանացի գրող Ջոան Ռոուլիգի «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գիրքը, որը գրվել է 1998 թվականին:

Նյու Յորքի Հանրային գրադարանի ամենահանրաճանաչ գրքերի տասնյակն ամբողջությամբ՝

«Ձյունե օր» (The Snowy Day): Էզրա Ջեք Քիթս: 1962 թվական: Ընթերցողների 485 583 հայտ

«Լայնեզր գլխարկով կատուն» (The Cat in the Hat): Դոկտոր Սյուզ: 1957 թվական: 469 650 հայտ

«1984»: Ջորջ Օրուել: 1949 թվական: 441 770 հայտ

«Այնտեղ, որտեղ բնակվում են հրեշները» (Where The Wild Things): Մորիս Սենդակ: 1963 թվական: 436 016 հայտ

«Սպանել ծաղրասարյակին» (To Kill A Mockingbird): Հարփեր Լի: 1960 թվական: 422 912 հայտ

«Շառլոտայի սարդոստայնը» (Charlotte's Web): Էլվին Բրուքս Ուայթ: 1952 թվական: 337 948 հայտ

«451 աստիճան ըստ Ֆարենհայտի» (Fahrenheit 451): Ռեյ Բրեդբերի: 1953 թվական: 316 404 հայտ

«Ինչպես ընկերներ գտնել եւ մարդկանց վրա ազդեցություն ունենալ» (How To Win Friends and Influence People): Դեյլ Քարնեգի: 1936 թվական: 284 524 հայտ

«Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» (Harry Potter and the Sorcerer's Stone): Ջոան Ռոուլինգ: 1998 թվական: 284 524 հայտ

«Անչափ քաղցած թրթուրը» (The Very Hungry Caterpillar): Էրիկ Կառլ: 1969 թվական: 189 550 հայտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել