News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Շատ կարևոր է, թե մենք ինչ Երևան ենք ուզում տեսնել ընդհանրապես ապագայում։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Շատ կարևոր է, թե մենք ինչ Երևան ենք ուզում տեսնել ընդհանրապես ապագայում, որովհետև այսօր հասկանալի է, որ առևտուր է, տնտեսություն է, փոքր տնտեսվարողներ են, բայց Հանրապետության հրապարկում 4-5 «ԵՐԱԶ» գնել, ամեն մեկի վրա Mickey Mouse-ի նկար կպցնել ու գալ ասել՝ մենք զբաղվում ենք շրջիկ առևտրով, պետք է շատ լուրջ նախաձեռնություններ ունենանք։ Ես պատրաստվում եմ Երևան քաղաքի հետ կապված 1-2 նախաձեռնություններով հանդես գալ, որովհետև, օրինակ, երբ վերևից նայում ես՝ մեր հիասքանչ քաղաքը դարձել է շուկա, ով որ շենքի գլխին ինչ ուզել, սարքել է։ Ընդհանուր առմամբ գոյություն ունեն նորմեր, թե ինչ չափի պետք է լինի առաստաղը, թե ինչ գույնի պետք է լինի շենքը, ամեն մեկն իր  նախասիրությամբ չի կարող շենքը ներկել դեղին, կարմիր, կանաչ։ Ինչ Երևան ենք մենք ունենալու մի քանի տարի անց։ Էլ չեմ ասում, որ մեր ժողովրդի մեջ այդ մշակույթը պետք է դրվի, ինքը պետք է հասկանա, որ չի կարելի Հանրապետության հրապարակում, Մաշտոցի պողոտայում նման ձևով վերաբերել։ Ասենք սիգնալ տալու մշակույթը, սիգնալ տալու մշակույթ գոյություն ունի, մեկը սիգնալ է տալիս, մյուսը պատասխանում է, էն մյուսը սիգնալով ասում է՝ էդ ասածդ դու ես,  գժվելու բան է։ Պատուհանից սիգարետ կտցնելու մասնագետներ գոյություն ունեն ու դրանքով ինքն հպարտանում է»,-նշեց նա։

Տպել
Ամենաշատ