News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղազախստանի ՆԳՆ-ում պատմել են, որ ոստիկանության աշխատակիցներ են ուղարկել Հայաստան՝ հայկական ավտոմեքենաների հետ կապված իրավիճակի պատճառով. նախարարությունում հայտնել են խարդախ սխեմայի մասին, որը կազմակերպել են ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիները, գրում է NUR.KZ-ը:

Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ամենաուշն է իր ավտոմեքենաների համար տեխռեգլամենտ մտցրել, դա տեղի է ունեցել 2020 թվականին, եւ մինչ այդ Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող էին տեղաշարժվել եվրո-4 դասից ցածր եւ 2007 թվականի արտադրության ավտոմեքենաներով:

Ղազախստանում նման մեքենաների համար արգելք է սահմանվել դեռեւս 2015 թվականին:

Ինչպես պատմել է Ղազախստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Մարատ Կոժաեւը, ղազախստանցիներն օգտագործել են երկու երկրների պահանջներում նշված սողամուտքերից եւ տարբեր ճանապարհներով հայկական փաստաթղթեր ձեւակերպել, թե, իբր, ժամանակավորապես բնակվում են Հայաստանում:

Այդ փաստաթղթերի հիման վրա ավտոմեքենան ներկրվել է Ղազախստան: Փաստաթղթերի թվում են՝ վարման լիազորագիր, ապահովագրություն եւ տեխանձնագիր, բնակության ձեւակերպում եւ այլն:

«Յուրաքանչյուր դեպք անհատապես կբացահայտենք: Մենք ոստիկանական խումբ ենք ուղարկել Հայաստան՝ հասկանալու համար, թե ինչ մեխանիզմ է այնտեղ կիրառվել, ով է մեղավոր: Մեր հայ գործընկերների հետ կստուգենք ղազախստանցիների եւ Հայաստանի քաղաքացիների գործողությունները»,- հայտարարել է Կոժաեւը: 

Նա հավելել է, որ իրավապահ մարմիններ են դիմում ղազախստանցիները հայտարարություններով, որ Հայաստանում ավտոմեքենա գնելիս ներգրավվել են խարդախ սխեմաներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ