News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանը վաղուց է կորցրել ոչ միայն ճարտարապետական տեսքը, այլ նաեւ էկոլոգիան, ինչը կապված է 90-ական թվականներին առաջացած ծանր սոցիալ-տնտեսական խնդիրների հետ: Սակայն մասշտաբային հատումներից հետո մինչ այժմ միջոցներ չեն ձեռնարկվել կանաչ տարածքները վերականգնելու համար: Այս մասին հունվարի 23-ին էկոլոգիական խնդիրների թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու խորհրդում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Երեւանի կանաչապատման խնդրի չլուծվածությունը փչացնում է քաղաքի թամանյանական տեսքը: «Հուսով եմ, որ կրկին ձեւավորված ՊՈԱԿ-ը կկարողանա լուծել կանաչապատման խնդիրն ու քաղաքը դուրս բերել էկոլոգիական ճգնաժամից»,- նշեց նա:

Առաքելյանը նկատեց, որ ՊՈԱԿ-ը պետք է լուծի նաեւ Երեւանի կանաչ տարածքների ոռոգման համակարգի խնդիրը: «Կարեւոր է նաեւ աճեցնել ծառերի եւ ծաղիկների տնկիներ ջերմոցային պայմաններում, ինչը թույլ կտա նվազեցնել կախվածությունը դրանց ներմուծումից»,- եզրափակեց նա:.

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ