News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2019 թվականին մայրաքաղաքի օդում փոշու քանակությունը չի գերազանցել թույլատրելի նորման: Այս մասին հունվարի 23-ին Երեւանի բնապահպանական խնդիրները թեմայով քննարկման ժամանակ ասաց «Շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ Երեւանում գործում է 5 հատուկ կայան, որոնք հետեւում են քաղաքի օդի աղտոտվածությանը, եւ սարքերի ցուցանիշների համաձայն՝ անցյալ տարի նորմայի գերազանցում է գրանցվել միայն հոկտեմբերին, նոյեմբերին եւ դեկտեմբերին:

«Այս 3 ամիսներին նախորդ 3 ամիսների հետ համեմատած նորման գերազանցվել է 1,5 անգամ: Սակայն ընդհանուր առմամբ, ըստ միջին ցուցանիշների, օդում փոշու խտությունը չի գերազանցել այն քանակությունը, որը գրանցվել էր 2018 թվականին: Մյուս նյութերով թույլատրելի նորմաների գերազանցում չի եղել ո՛չ 2018, ո՛չ 2019 թվականներին: Քաղաքի ամենաաղտոտված հատվածն է եղել Խանջյան եւ Ագաթանգեղոս փողոցներին հարող տարածքը»,- հավելեց Գայանե Շահնազարյանը:

Բնապահպան Ինգա Զարաֆյանը նշեց, որ պետք է ներկայացնել ոչ թե Երեւանի միջինացված տվյալները, այլ կոնկրետ շրջանների թվերը, քանի որ քաղաքի որոշ հատվածներում փոշու խտությունը նորման սաստիկ գերազանցում է:

«Կարեւոր է թեժ կետերում պարբերական մոնիթորինգի անցկացումը: Դրանից բացի, անհրաժեշտ է տվյալները վերլուծել եւ ներկայացնել այն բանի արդյունքները, թե իրավիճակն ինչպես կարող է ազդել բնակչության առողջության վրա»,- պարզաբանեց նա:

Նրա խոսքով՝ կանաչ տնկիները կարող են ծառայել որպես փոշուց պաշտպանական շերտ, սակայն, ինչպես հայտնի է, այս խնդիրը եւս դեռեւս լուծված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ