News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.95
EUR
518.37
RUB
7.51
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ֆինանսավորման պակասը չի շահագրգռում երիտասարդներին աշխատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։

Նրա խոսքով՝ երիտասարդության շրջանում Ցեղասպանության ուսումնասիրման հանդեպ հետաքրքրությունը միշտ եղել է, բայց երբ առաջանում է դրանով պրոֆեսիոնալ զբաղվելու հարցը, ծագում է ֆինանսավորման եւ աշխատավարձերի խնդիրը։ «Թանգարան-ինստիտուտի աշխատակիցների միջին աշխատավարձը 100 հազար դրամ է, եւ այն չի փոխվում արդեն 10 տարի։ Ֆինանսավորման անբավարարությունը դարձել է պատճառ, որպեսզի թանգարանն այսօր աշխատակիցների պակաս ունենա. չի բավականացնում առնվազն 15 մարդ։ 19 հոգուց գիտական գործունեությամբ լրիվ ծավալով զբաղվում է, ըստ էության, միայն 10 մարդ. մյուսներն աշխատում են կես դրույքով։ Ինստիտուտի սեփականությունն են նաեւ 100 հա հողերը, որոնք խնամում են ընդամենը մի քանի մարդիկ, ինչը նորից կապված է ֆինանսավորման հետ»,- նշեց նա։

Հարություն Մարությանը հավելեց, որ ֆինանսավորման հարցը կարելի կլիներ լուծել, օրինակ, ավելի քան 3 մլն դոլարի չափով հիմնադրամի ստեղծման միջոցով, որպեսզի ինստիտուտը կարողանա արժանապատիվ տոկոսներ ստանալ։ «Նման ծրագիր իրականացնելու փորձը «Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ՝ 800 հազար դոլար գումարով, ժամանակին անհաջողության է մատնվել»,- ասաց տնօրենը։

Նա ընդգծեց, որ սրա հետ մեկտեղ, կան նաեւ ոչ մեծ դրական տեղաշարժեր, մասնավորապես, պարտքերի մասով, որոնք ինստիտուտն այլեւս չունի։ «Եթե առաջ ֆինանսավորման 40 տոկոսը, այսինքն՝ 65 մլն դրամ, տրամադրում էր «Լույս» հիմնադրամը, ապա այժմ ամբողջը վճարում է պետությունը։ Նա էլ մարել է 10 մլն դրամ պարտքը, որը կուտակվել էր մինչեւ 2018 թվականը։ Դա թույլ տվեց մեզ 13-րդ աշխատավարձ վճարել աշխատակիցներին»,- ասաց Հարություն Մարությանը։

Տնօրենը հիշեցրեց, որ  թանգարանի մուտքն առ այսօր անվճար է, իսկ եկամտի միակ աղբյուրը վճարովի էքսկուրսիաներն են՝ 2500 դրամ հայերեն եւ 5000 դրամ օտար լեզուներով։ «Չնայած դժվարություններին՝ հետաքրքրությունը թանգարանի հանդեպ մեծ է, ինչի մասին վկայում է փաստը, որ 2019 թվականին, 2018-ի համեմատ, այցելուների թիվն ավելացել է 6000-ով։ Ընդհանուր առմամբ, միայն 5000-ը եղել են սփյուռքից, մյուսները՝ օտարերկրացիներ էին։ Բացի այդ, ակտիվորեն այցելում են նաեւ թանգարանի կայքը, որը նույնպես թարմացման կարիք ունի։ Այս տարի այցելությունների թիվը գերազանցել է 3 մլն-ը»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծը
«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դարիա Վոլոդինայի օրենսդրական նախաձեռնությունը գրանցվել է փետրվարի 14-ին...
ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը ողջունում է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը
Սիրիայի կողմից այս ճանաչումը եւ դատապարտումը կրկնակի կարեւորություն ունի, որովհետեւ սոսկ իրողության հաստատումից անդին է անցնում...
Նման որոշումները պետք է ավելի վաղ կայացվեն. Մարուքյանը` Սիրիայի խորհրդարանի որոշման մասին
«Հայոց ցեղասպանության մասին չպետք է հիշել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկի մոտ որոշակի լարվածություն է առաջանում Թուրքիայի հետ...
ՀՀ խորհրդարանը ողջունում է Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման մասին Սիրիայի խորհրդարանի որոշումը
Սիրիացի խորհրդարանականների օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի կողմից ներկայացված․․․
Թուրքիան դիտավորյալ թաքցնում է Հայոց ցեղասպանության փաստերը. Թաներ Աքչամ
Ռազմական տրիբունալի ժամանակ, Աքչամի խոսքով, պետական մեղադրողները գրել են մեղադրական ակտեր եւ դատավճիռներ այդ հեռագրերի մեջբերումների հիման վրա...
Սիրիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւին
Բանաձեւը ներկայացվել է Սիրիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի կողմից...
Ֆոտոռեպորտաժներ