News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ասպիրանտները եւ մագիստրանտները կկարողանան եկամտահարկից միջոցները հետ ստանալ վճարման չափով, որ պահանջվում է բուհերում ուսանելու համար: Այս մասին հունվարի 23-ին ԱԺ նիստում Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Խոսքը մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողների մասին է: Պատգամավորը նշեց, որ շատ բուհեր արդեն պատրաստակամություն են հայտնել աշխատող ուսանողների ուսուցումը սկսել 18:30-ից:

Դրա հետ մեկտեղ, մագիստրանտները եւ ասպիրանտները կարող են այս արտոնությունից օգտվել ընդամենը 2 տարի եւ մեկ անգամից ոչ ավելի: Նման արտոնությունը գործելու է պետպատվերի շրջանակում, որը Կառավարությունը հաստատել է որոշակի ուղղությունների եւ մասնագիտությունների վերաբերյալ: 

Նշենք, որ օրինագծի համահեղինակը «Իմ քայլը» դաշինքի խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ