News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ողջունում ենք Կառավարության դիրքորոշումը որոշակի ժամանակով սպանդանոցային մոթրին անցնելու որոշման հետաձգումը։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այս հարցի վերաբերյալ մոտ 2 շաբաթ է տարբեր խմբերի հետ քննարկումներ են ունեցել. «Ուզում ենք հասկանալ գյուղացիներին, մսագործներին, սպանդանոցներին եւ նախարարությանը եւ մեր քննարկումների արդյունքներն էլ անընդհատ ներկայացնում էինք Կառավարությանը եւ ողջունում ենք վերջինիս որոշումը որոշակի ժամկետով սպանդանոցային մորթի անցնելու որոշման կայացումը հետաձգելու որոշումը, որովհետև սպանդանոցները համաչափ բաշխված չեն Հայաստանի տարածքում, շատ հաճախ մարդիկ խնդիր են ունենում մորթվող միսը այդ տարածության  վրա տեղափոխելու հետ կապված, գումարած դրան մսագործները այս գործընթացի մաս են, իրենք նույնպես պետք է հնարավորություն ունենան մնալ իրեն բիզնեսի մեջ։ Մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կներկայացնի աջակցման գործիքներ, որով մսագործները կկարողանան իրենք հիմնել իրենց փոքր սպանդանոցները կամ շարժական սպանդանոցները։ Մենք կունենանք ավելի մրցակցային իրավիճակ, մենք կունենանք տասնակ կամ հարյուրավոր ընկերություններ, որոնք մասնակցում են այդ  գործընթացին, որը նաև կնպաստի գործը կազմակերպված կատարելուն, և որպեսզի գնային ճնշումներ չլինեն  շուկայի վրա։ Կան անասնապահությամբ զբաղվող փոքր գյուղացիական տնտեսություններ, որոնք ունենք մինչև 10 գլուխ անասուն, մեր հիմնական մտահոգությունն այն է, որ նրանք չտուժեն։ Մեր հիմնական մտահոգությունը սննդի անվտանգությունն է, բայց պետք է վստահ լինենք, որ 50 հազար գյուղացիական տնտեսություններ չեն տուժելու դրանից»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի դեմ պայքարը նա չի, որ Սերժի շոֆերը էսքան բան է արել, էսքան փող էլ վերադարձրել է. տնտեսագետ
Վրաստանում ներդրումների համար իշխանությունը որոշակի առաջարկներ է անում. ասում է՝ եթե ուզում ես այս ոլորտում այսպիսի ներդրումներ անես, խնդրեմ, սա...
2017-2018 թվականներին իրականացվել է 522 ստուգում. Հաշվեքննիչ պալատ
Իր հերթին, Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչ Դավիթ Չիբուխչյանը նշեց, որ հետազոտությունն անցկացվել է 2 ուղղություններով...
Ատոմ Ջանջուղազյանը կարեւորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ հետագա համագործակցության հեռանկարները...
Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ եկամուտների բեւեռացման ամենասուր աստիճանը Հայաստանում է. Բագրատ Ասատրյան
Պետք է գնանք եկամուտների համատարած հայտարարագրման ճանապարհով...
Դոլարի փոխարժեքը նվազում է. եվրոն նույնպես էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
ՀՀ Պետեկամուտների կոմիտեն մտադիր է նվազագույնի հասցնել մարդկային գործոնը ստուգումների ընթացքում
Ապագայում նախատեսվում է ամբողջ գործընթացը տեղափոխել էլեկտրոնային ձեւաչափ...
Ֆոտոռեպորտաժներ