News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմը աղետ կդառնա։ Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանը։

«Նավթի գները թռիչք կգործեն»,- կանխատեսել է Խանը՝ հավելելով, որ Պակիստանը «հազիվ է հավասարակշռում» իր բյուջեն, հայտնում է CNBC-ը։

Նրա խոսքերով՝ հակամարտության հետեւանքները «շատ ցավ կարող են պատճառել ամբողջ աշխարհին, հատկապես աղքատ երկրներին»։ Նա նշել է, որ հակամարտությունները տարիներով ձգձգվելու միտում ունեն։ «Նայեք Աֆղանստանին, այդ հակամարտությունն արդեն 19 տարեկան է,- ասել է նա,- Մենք բոլորս դեռեւս լուծում ենք փնտրում, դեռեւս փորձում ենք խաղաղ բանակցություններ սկսել»։

Պատասխանելով այն հարցին, թե կարծում է արդյոք նա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի հետ երկխոսություն է ուզում, Խանն ասել է, որ դա «խելամիտ» կլիներ։ «ԱՄՆ-ը ուզո՞ւմ է եւս մեկ կոնֆլիկտ։ Հավատացեք ինձ՝ Իրանն շատ ավելի բարդ հակամարտություն կլինի, քան նույնիսկ Աֆղանստանը»։

«Ես ասել են նախագահ Թրամփին, որ պատերազմը խնդրի լուծում չէ։ Դուք զինվորականներին օգտագործում եք մի խնդիրը լուծելու համար, ծագում են հինգ այլ խնդիրներ՝ անկանխատեսելի հետեւանքներ,- ասել է նա,- Մարդիկ, որոնք փորձում են խնդիրները արյունահեղության եւ պատերազմի միջոցով լուծել, միշտ քաոս են առաջացնում այս աշխարհում»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ