News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը շվեդ ակտիվիստուհի Գրետա Տունբերգին խորհուրդ է տվել տնտեսություն ուսումնասիրել քոլեջում ԱՄՆ-ին հանածո վառելիքի ոլորտում ներդրումներ կատարելու մասին դասախոսություն կարդալուց առաջ, տեղեկացնում է CNBC-ը։

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մամուլի համար ճեպազրույցում Մնուչինին հարցրել են, թե պետք է արդյոք, որ աշխարհում ամենամեծ տնտեսությունը լիովին ու անհապաղ հրաժարվի հանածո վառելիքի օգտագործումից։

«Նա է (Տունբերգը) գլխավոր տնտեսագետը, ես ո՞վ եմ»,- ասել է Մնուչինը եւ ավելացրել. «Կատակ է։ Պարզապես ծիծաղելի է»։ «Այն բանից հետո, երբ նա կընդունվի քոլեջ եւ տնտեսություն կուսումնասիրի, կկարողանա բացատրել դա մեզ»,- ասել է Մնուչինը։

Տունբերգը կլիմայի 20 այլ ակտիվիստների հետ միասին համաժողովում բոլոր ներկաներին կոչ էր արել դադարեցնել մշտական ներդրումների «խելագարությունը» հանածո վառելիքի հետախուզման եւ արդյունահանման գործում եւ «լիովին ազատվել» հանածո վառելիքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ