News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես կարծում եմ, որ այս դահլիճում  չկան կամ շատ քիչ կան մարդիկ, որոնք չեն ճանաչում ինձ ու չգիտեն, որ ես այստեղ եկել եմ շոուբիզնեսից։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

«20 տարի աշխատել եմ շոուբիզնեսում, ի վիճակի եմ հրաշալի գնահատել՝  շոուն լավ է արված, թե վատ, ինչ թերություններ ունի, ազդեցիկ է։ Քանի օր է նստած մտածում եմ շոուի նպատակների մասին։ Ինչ վերաբերում է նստաշրջանի առաջին օրվան, թեժ մթնոլորտին, դա շոու չէր, ինքնաբուխ միջադեպ էր, որը սահուն անցում կատարեց շատ լուրջ, բավականին բարձր մակարդակով շոուի։ Ես այստեղ տեսնում եմ նպատակներ, վստահ եմ, ոչ միայն ես, այլ ժողովուրդը ևս։ Այսօր առավոտվանից ինչ-որ բաների համար հող է նախապատրասվում։ Ազգային ժողովի նախագահին մեղադրում են ոչ կոռեկտության, ոչ կոմպետենտության, Ազգային ժողովը կառավարել չկարողանալու մեջ, ինչո՞ւ։ Այս ի՞նչ է կաթիլ-կաթիլ կաթեցվում»,-նշեց նա

Բադալյանը տարակուսանք հայտնեց այն առնչությամբ, որ ընդդիմությունից նորից խոսում են ԱԺ-ն լուծարելու մասին․ «Այդպիսի նպատակներ ունի նաև ՀՀԿ-ն, որը բացահայտ խոսում է այդ մասին։ Ի՞նչ է սա նշանակում։ Թո՞ւյլ է տալիս սա արդյոք ինձ մտածելու որոշակի համաձայնության և դավադրության մասին։ Ունե՞մ իրավունք այդպես մտածելու, հուսով եմ՝ կհերքեք։ Պարոն Գորգիսյան, դուք վստա՞հ եք, որ եթե մենք այս կազմով և այս տոկոսների ձայնով ընտրված չլինեինք, ընդդիմությունն այսպիսի ներկայացուցչական կազմով ներկայացված կլիներ Ազգային ժողովում։ Կներեք՝ ես վստահ չեմ»։

Պատգամավորը նաև խոսեց վիրավորանքների և ստեղծված մթնոլորտի մասին․ «Ո՞վ ստեղծեք այդ մթնոլորտը։ Բացեք ձայնագրությունններն ու նայեք, որևիցե դեպքում մենք չենք սկսել փչացնել։ Այսինքն՝ եղել է ինչ-որ բան։ Դուք ուզո՞ւմ եք մեզ վիրավորել, իսկ մենք չպատասխանենք, ուզո՞ւմ եք մեզ դաստիարակել, իսկ մենք չպատասխանենք, ինչո՞ւ, որովհետև սադրո՞ւմ եք, իմ կարծիքով՝ այո։ Սադրում եք, որ ի՞նչ լինի։ Ձայն չհանե՞նք, որ գնաք այստեղ այնտեղ ասեք՝ տեսաք՝ ինչ արեցինք։ Մենք կարող ենք շատ բարձր ձայն հանել, բայց դրսից ներսից բոլորին կգնաք կբողոքեք, որ ընդդիմության իրավունքները սահմանափակվում են»։

Տպել
Ամենաշատ