News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին առաջարկել է անվտանգության համատեղ միջոցառում անցկացնել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով՝ այդպիսի հանդիպումը հսկայական դեր կարող է խաղալ արդիական մարտահրավերների եւ սպառնալիքների պատասխանների համատեղ որոնումներում։

«Պետք է զգոն լինել եւ բաց չթողնել, չանտեսել, երբ առաջանում են ատելության, շովինիզմի, հակեսեմիտիզմի առաջին ծիլերը, երբ ակամա սկսում են խրախուսել քսենոֆոբիան եւ նման կարգի երեւույթները։ Անցյալը մոռանալը, սպառնալիքների հանդեպ անտարբերությունը կարող են սարսափելի հետեւանքներ ունենալ։ Մենք պետք է արիություն ունենանք ոչ միայն այդ մասին ուղիղ խոսելու, այլեւ անելու ամեն բան, որ պաշտպանենք եւ պահպանենք խաղաղությունը։ Դրա օրինակ, իմ կարծիքով, կարող են եւ պետք է ծառայեն ՄԱԿ հիմնադիր-երկրները։ Հինգ տերություններ, որոնք հատուկ պատասխանատվություն են կրում քաղաքակրթության պահպանման համար»,- հայտարարել է Պուտինը Իսրայելում՝ ելույթ ունենալով Հոլոքոստին նվիրված համաշխարհային համաժողովում։

Նա առաջարկել է միջոցառում անցկացնել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդների մասնակցությամբ։ Նա հնարավոր հանդիպումն անվանել է կարեւոր եւ խորհրդանշական՝ կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի եւ ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակի հետ։

Իսրայելում անցկացվող համաժողովը նվիրված է խորհրդային զորքերի կողմից 1945թ․ հունվարի 23-ին նացիստական «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ