News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առեւտրային համաձայնագիրը Brexit-ից հետո գլխավոր առաջնահերթությունն է։ Մնուչինը նշել է, թե մինչեւ տարվա վերջը համաձայնագրի կնքման հույս ունի, հայտնում է AFP-ը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մամուլի քարտուղարը, մեկնաբանելով Մնուչինի հայտարարությունը, նշել է, որ «երկու կողմերը հրապարակայնորեն հայտարարել են, որ ուզում են, որքան հնարավոր է արագ, պայմանանվորվել ազատ առեւտրի վերաբերյալ հավակնոտ համաձայնագրի մասին»։ Այն բանից հետո, երբ մենք հեռանանք ԵՄ-ից, մեկ շաբաբթ անց մենք կկարողանանք քննարկումներ սկսել ամբողջ աշխարհի երկրների, ներառյալ ԱՄՆ-ի հետ»,- հավելել է նա։

Մնուչինի բրիտանացի գործընկեր Սաջիդ Ջավիդը առեւտրային բանակցություններ կսկսի ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ՝ հույս ունենալով բրիտանական տնտեսությունը ազատել Brexit-ի հետ կապված ցանկացած կարճաժամկետ կամ միջնաժամկետ ցնցումներից։

Մնուչինը հայտարարել է, թե Ջավիդը ԱՄՆ-ին ասել է, որ «Լոնդոնն ուզում է 2020թ․ կնքել երկու գործարքները․ «Դա ակնհայտ ագրեսիվ գրաֆիկ է»։

Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնագիրը «բացարձակ առաջնահերթություն է հանդիսանում նախագահ Դոնալդ Թրամփի համար, եւ մենք ուզում ենք դրան այս տարի հասնել», հավելել է նա։

ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի համար ավելի հեշտ կլինի գործարք կնքելը, քան ԵՄ-ի հետ՝ հաշվի առնելով գոյություն ունեցող սերտ կապերը։ «Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ ավելի քիչ խնդիրներ կան, քան մեր եւ ԵՄ-ի միջեւ, քանի որ մեր տնտեսությունները շատ նման են»,- ասել է Ռոսը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ