News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայում թողարկել են աշխարհում ամենափոքր՝ 3 մմ տրամագծով ոսկե մետաղադրամ։ Դրա վրա պատկերված է լեզուն ցույց տվող Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնը, հայտնում է Associated Press-ը։

Շվեյցարիայի Դրամային պալատը (Swissmint) հստակեցրել է, որ մետաղադրամի տրամագիծը 2,96 մմ է, քաշը՝ 0,063 գ, արժեքը՝ քառորդ շվեյցարական ֆրանկ (0,26 դոլար)։

Ընդ որում, թողարկվել է այդպիսի ընդամենը 999 մետաղադրամ։ Յուրաքանչյուրը հատուկ խոշորացնող ապակու հետ միասին, որը հնարավորություն կտա տեսնել Էյնշտեյնի դեմքը, կվաճառվի 199 շվեյցարական ֆրանկով (մոտ 185 եվրո)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ