News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 27
USD
478.39
EUR
520.92
RUB
7.28
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը


Կրակոցներ «Էրեբունի պլազայում». ի՞նչ նպատակ էր հետապնդում հրաձիգը երեւանյան հյուրանոցում։ «Կյանքս քեզ եմ վստահում». հրաձիգին վնասազերծել է անձամբ ոստիկանապետը։ Ինքնասպանության բեմականացում. Տավուշի ոստիկանները ձերբակալել են կնոջը խանդի հողի վրա խեղդամահ արած երիտասարդ տղամարդուն։ «Լուսավոր Հայաստան»-«Իմ քայլը» դիմակայությունը սկսվեց Ֆեյսբուքում, շարունակվեց ԱԺ դահլիճում. Էդմոն Մարուքյանը Արարատ Միրզոյանին անաչառ արբիտր չի համարում. ԱԺ նախագահը հակադարձում է։ Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները Armtimes.com-ից հերքում են պահանջում. հաջորդ քայլը դատական հայցը կլինի։ Ավստրալիայում С 130 «Հերկուլես» ինքնաթիռ է կործանվել: Ռազմական օդանավը մասնակցում էր անտառային հրդեհների մարմանը։

Այսօր ցերեկը երեւանցիների սովորական կենսառիթմը խախտել են «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցները։ 14։38-ին ստացված ահազանգից հետո դեպքի վայր են շտապել ոստիկաններ, կարմիր բերետավորներ, հատուկջոկատայիններ:

Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում հրաձիգի հետ, իրավիճակը կայուն եւ վերահսկելի է, փոքր-ինչ անց լրագրողներին հայտնել է ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ոստինապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ բանակցություններից հետո կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը և վնասազերծվել, ավելի ուշ հայտնել է Ահարոնյանը: Համացանցում հայտնված բանակցությունների մասին «Ավրորայի» տեսանյութում լսվում է, որ կրակ բացողի անունն Արթուր է: Նրան Արման Սարգսյանն առաջարկել է գնալ եւ իր սենյակում զրուցել բոլոր պահանջների մասին, ինչից հետո զինված անձը պատին է հենել զենքը եւ ոստիկանապետի ուղեկցությամբ շենքից դուրս եկել:

«Էրեբունի պլազայում» գտնվող երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե կրակոցների պահին գրասենյակում մարդ չի եղել։ Սողոմոնյանը չի կարող ասել, թե այս միջադեպն առնչվո՞ւմ է գրասենյակի հետ, թե ոչ։  Ավելի ուշ միջադեպի ականատեսներից մեկն ասել է, թե հրաձիգը Վիկտոր Սողոմոնյանի հետ հանդիպման նպատակ է ունեցել։

Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել միջին տարիքի մի տղամարդ։ Ըստ shamshyan.com-ի՝ փրկարարներն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են 35-ից 40 տարեկան դեռեւս անձը չպարզված տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Երեկ՝ ժամը 17․30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 30-ամյա բնակչուհիներից մեկը տանը կախվել է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը ննջարանում հայտնաբերել է հակի թել եւ դանակ, որով ամուսինն իբր կտրել է թելը եւ փորձել օգնություն ցույց տալ կախված կնոջը։  Ոստիկանները տեղում պարզել են, որ ինքնասպանությունը բեմականացված էր։ Նախնական տվյալներով՝ խանդի հողի վրա 31-ամյա տղամարդը հակի թելով խեղդամահ էր արել կնոջը, ապա դանակով կտրել թելը՝ հետագայում իրավապահներին մոլորեցնելու համար։ Նա  ձերբակալվել է։

Մինչեւ փետրվարի 6-ի նիստը կառավարությունը կրկին կուսումնասիրի գյուղոլորտում սուբսիդավորման ենթակա վարկային ծրագրերը արտոնյալ կարգով, այդ թվում՝ շարժական, սպանդանոցներ կառուցելու նպատակով, կառավարության նիստում ասել է վարչապետ Փաշինյանը։ Երեւանի հանրախանութներից ու հանրային սննդի օբյեկտներից բացի, մյուս տեղերում իրավիճակը կմնա նույնը մինչեւ հուլիսի 1-ը, ասել է նա։

Խորհրդարանական քառօրյայի 4-րդ օրը «Լուսավոր Հայաստան»-Արարատ Միրզոյան-«Իմ քայլը» դիմակայությունը շարունակվել է։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային Ժողովի նախագահին մեղադրել է խորհրդարանի բնականոն գործունեությունը չապահովելու համար, քանի որ Ազգային Ժողովի մեկ քառորդը ստորագրություններ է հավաքել, բայց իրավունքի ուժով ձեւավորված հանձնաժողովը չի կարող գործել: Միրզոյանի պարզաբանմամբ՝  ինքը չէր կարող ազդել պատգամավորների քվեարկության արդյունքի վրա։

Մարուքյանը Միրզոյանից պահանջել է ներողություն խնդրել երեկ ընդդիմությանը ձիու հետ համեմատելու համար, ինչին արձագանքել է «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը, քանի որ ինքն էր համեմատությունն անողը։

Ազգային ժողովի նախագահ Միրզոյանն անաչառ արբիտր չէ, շարունակել է Մարուքյանը։   «Իմ քայլը» ներկայացնող Սասուն Միքայելյանը փոխադարձ հարգանքի կոչ է արել։ 

Ընդդիմությանը հարգանքով վերաբերվելու պահանջ է ներկայացրել նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արձագանքելով հորդորել է չանձնավորել բովանդակային քննարկումը, որպեսզի հետո էլ անձնավորված պատասխաններ չհնչեն։

Իսկ ԼՀԿ-«Իմ քայլը» դիմակայությունը խմբակցությունները սկսել էին առավոտյան՝ Ֆեյսբուքում։ «Ռուբեն Ռուբինյան, երբ Էդմոն Մարուքյանը քո քաղաքական հոր հետ բանավիճում է, խորհուրդ կտամ մեջ չընկնել, այլ շարունակել դիտել «Նիլսի հրաշալի ճամփորդությունը վայրի սագերի հետ» հեքիաթը. Ոնց որ այսօր նիստի պատճառով կիսատ մնաց», գրել է Անի Սամսոնյանը: Ի պատասխան՝ Ռուբինյանն ընդգծել է, թե շատ է հավանում տիկին Սամսոնյանին։ «Բարեկիրթ է, զուսպ, կոռեկտ եւ, ամենակարեւորը, բարի եւ հավասարակշիռ», գրել է նա։

Armtimes.com կայքում հրապարակված «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ նյութում տեղ գտած տեղեկությունները չհերքելու դեպքում, ստիպված հայց ենք ներկայացնելու դատարան, հայտարարել են Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները։ Նրանք համարում են, որ վարչապետի ընտանիքի անդամների մասին կեղծ լուրեր տարածելու գործում Վանեցյանին վերագրվող արարքները զրպարտություն են։

Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Կառավարության նիստում ընդունված որոշումը պայմանավորված է հունվարի 28-ին նշվող Բանակի տոնով։

Ավստրալիայում հրդեհների մարման ժամանակ С 130 «Հերկուլես» ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռում գտնվող 3 ամերիկացի մասնագետները զոհվել են:

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ակտիվ հրդեհի գոտում: Իսկ երկրում հրդեհների հետ կապված իրավիճակը մնում է բարդ:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով եւ  կազմել է 478.73 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.62 դրամով եւ կազմել  530.62 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.84 դրամով ու հասել  628.43 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝ 7.73 դրամ՝ 1 ռուբլու դիմաց։

Հայաստանի մարզերի մեծ մասում այս գիշեր սպասվում է ձյուն, որը հունվարի 24-ի ցերեկը կշաունակվի Վայոց ձորի, Սյունիքի մարզերում եւ Արցախում։ Գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Երեւանում առաջիկա գիշեր եւ ուրբաթ առավոտյան սպասվում է ձյուն։  Գիշերը մայրաքաղաքում սպասվում է -1-3, վաղը ցերեկը՝ 0+2։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 26.02.2020
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին երրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 25.02.2020
2020 թվականի փետրվարի 25-ը Հայաստանի նորագույն պատմության մեջ կդառնա այն օրը...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 24.02.2020
Արցախի Պաշտպանության բանակի նոր հրամանատարը Ջալալ Հարությունյանն է...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 21.02.2020
Հայաստանը վերջին հրաժեշտն է տալիս սիրելի արտիստին...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 20.02.2020
Անցած գիշեր 95 տարեկանում մահացել է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ թատերական ու կինոարվեստի ոսկե սերնդի վերջին մոհիկանը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 19.02.2020
Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը պաշտոնանկ են արվել...