News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է․  «Որքան էլ հայտարարվում է, թե այս պահին պետական կառավարման ձեւի փոփոխության հարց չկա, «Փաստ» թերթի տեղեկություներով, իրականում իշխանությունները կամուկացի մեջ են, թե ի վերջո կառավարման որ մոդելը կարդարացնի իրենց սպասելիքներն ու իշխանության հեշտ պահպանումը։ Քննարկումների առանցքում խորհրդարանական տարբերակից վերջնականապես հրաժարվելու գաղափարն է։ 

Կառավարման կիսանախագահական ձեւին վերադարձի հարցը, ինչպես նախկինում նշել էինք մեր հրապարակումներում, գործող իշխանությունների օրակարգում շարունակում է մնալ։ Որքան էլ ներկայումս դա համարվում է սոսկ մի կուսակցության՝ ՀԱԿ-ի կողմից առաջ քաշած օրակարգ, դա շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում։ 

Թերթի՝ իշխանական թեւը ներկայացնող զրուցակցի խոսքով, Փաշինյանի կողմից սահմանադրական փոփոխությունների առաջնային նպատակներից մեկն այն է, որ լուծվի ՍԴ «թնջուկը». ի դեպ, քննարկվող տարբերականերից մեկն էլ այն է, որ կարելի է որդեգրել ամերիկյան մոդելը, որտեղ ընդհանրապես ՍԴ չկա: 

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում, կապ չունի՝ արտահերթ, թե հերթական, չի կարողանալու մեծամասնություն ապահովել՝ խորհրդարանական պետությանը բնորոշ հետեւանքներով։ 

Իսկ արդեն նախագահական ընտրությունների պարագայում, երբ տեղի է ունենում կոնկրետ անձի ընտրություն, հույս ունի, որ կկարողանա պահել իշխանությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ