News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն, հնարավոր է, արդեն այս տարի կսկսի զինված ուժերի վաղուց սպասվող վերակազմավորումը Պենտագոնի նոր ռազմավարության շրջանակում, որում նշված է ԱՄՆ-ի համար երկու հիմնական սպառնալիքների մասին, որ բխում են Ռուսաստանից եւ Չինաստանից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Էսփերը հայտարարել է, որ ցանկանում է սահմանել խիստ ժամանակային շրջանակներ ավարտելու համար, այսպես կոչված, «ընդհանուր պաշտպանության վերանայումը»: Սպասվում է, որ ամբողջ աշխարհում ամերիկյան զինված ուժերի վերադասավորումը կսկսվի այդ վերանայումն ավարտելուց հետո:

«Նախքան վերանայման ավարտի օրը որոշելը, ես ցանկանում եմ համոզվել, որ մենք հաջորդ ֆինանսական տարում (սկսվում է 2020 թվականի հոկտեմբերի 1-ից) լինելու ենք լավագույն դիրքում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էսփերը: Նա հաստատել է այս հարցը «բավական արագ» լուծելու իր մտադրությունը:

Պաշտպանության նախարարն այժմ սկսել է Լատինական Ամերիկայում ԱՄՆ ռազմական առաքելությունների վերանայումը: Սա կատարվում է ամբողջ աշխարհում ամերիկացի զինվորականների կենտրոնացման գլոբալ վերանայման շրջանակում, ինչը, ինչպես հուսով է Էսփերը, Պենտագոնին թույլ կտա ավելի շատ զինվորականներ ուղարկել Ասիա եւ արտասահմանից զինծառայողների մի մասին վերադարձնել հայրենիք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ