News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը կարծում է, որ Facebook ընկերության եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ ինչ-որ համաձայնություն կա, որի շրջանակում ընկերությունը Թրամփին օգնում է նախընտրական քարոզարշավում: Սորոսն այս մասին հայտարարել է Դավոսում միջազգային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ Թրամփի եւ Facebook-ի միջեւ գործում է ոչ պաշտոնական փոխօգնության կամ համաձայնության նման մի բան,- ամերիկացի ֆիանսիստի խոսքն է մեջբերում Bloomberg-ը: - Facebook-ը կհամագործակցի (Սպիտակ տան հետ), որ Թրամփին վերընտրի, իսկ Թրամփը կպաշտպանի Facebook-ին»:

Սորոսն իր ելույթում Թրամփին նաեւ մեղադրել ԱՄՆ շահերը սեփականի օգտին անտեսելու մեջ:

Սորոսն ավելի վաղ բազմիցս քննադատել է Facebook-ին եւ Google-ին, քանի որ այս ընկերությունները, իր կարծիքով, շուկան մենաշնորհել են՝ խոչընդոտելով ինովացիաներին եւ իր ծառայություններից կախվածություն ստեղծելով:

Սորոսը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, որը հեջ հիմնադրամի՝ Soros Fund Management-ի հիմնադիրն ու ղեկավարն է: Forbes-ի տվյալներով՝ նրա կարողությունը հասնում է գրեթե 25 մլրդ դոլարի: 2016 թվականի փետրվարին CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Սորոսը 6 մլն դոլար է նվիրաբերել Հիլարի Քլինթոնի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի մրցակցի Դեմոկրատական կուսակցությանը: 2016 թվականի նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո Սորոսը նրան անվանել էր բռնապետության եւ ԱՄՆ-ն մաֆիոզ պետության վերածելու կողմնակից:

ԱՄՆ-ում նախագահի 59-րդ ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 3-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ