News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է․  «Նախօրեին իր հերթական ֆեյսբուքյան «լայվի» ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Երեւանում Ամանորի տոնակատարությունների համար տրամադրված 271 միլիոն դրամի մասին, նշել է, որ 2019 թ. դեկտեմբերի 26-ից 2020թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում, ի տարբերություն 20182019 թթ., 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ շրջանառություն է կատարվել։ 

«Փաստ» թերթի հետ զրույցում մասնագետները տեսակետ են հայտնել, որ կառավարության քաղաքականության մեջ հստակ չեն նշմարվում եւ հստակեցվում, թե որտեղ են ներառական զարգացման առաջնահերթությունները, եւ ընդհանրապես, լուծում չի տրվում սոցիալական խնդիրներին։ 

Ըստ էության, ունենք այնպիսի մի վիճակ, երբ վարչապետն ընդամենը մեջբերում է շրջանառության աճը 9 մլրդ դրամով ավելացնելու մասին տեղեկատվությունը. իհարկե, սա անհրաժեշտ պայման է եւ կարեւոր, բայց ոչ բավարար, որովհետեւ այս հայտարարությանը զուգահեռ հարց է առաջանում, թե այդ 9 մլրդ դրամը հատկապես որ ոլորտներում է ծախսվել: 

Ըստ մասնագետների, Փաշինյանի նշած 9 մլրդ դրամը գերազանցապես գրանցվել է հյուրանոցների եւ ռեստորանային ծառայությունների ոլորտում, ինչն իր հերթին նշանակում է, որ վարչապետի նշած մի քանի ոլորտներում աճ գրանցելու մասին հայտարարությունը, մեղմ ասած, չափազանցված է, իսկ ավելի գիտական ձեւակերպմամբ՝ շրջանառության ներառականությունը չի ապահովվել։ Իր խոսքում Փաշինյանը չի ֆիքսում, օրինակ, թե իր նշած 9 մլդ-ից որքան է բաժին ընկել փոքր բիզնեսին, կամ, ասենք, խոշորին, եւ տնտեսության հիմնական ճյուղերից քանիսում են գրանցվել ավելացումները։ 

Եվ այս տրամաբանությամբ էլ Փաշինյանը հայտարարում է, թե այս տարեվերջին կրկնակի ծախս են անելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ո՞րն է կաշառքի եւ պետությունից պարգեւավճարի տարբերությունը. սա գողություն է բյուջեից. Բագրատյան
Երբ մարդուն 15 ամսվա աշխատավարձի չափով պարգեւավճար են տալիս, սա ստացվում է վակխանալիա, գողություն…
«Սա ի՞նչ երկիր է, որ ես ներդնեմ. անընդհատ ասֆալտին փռել, պատերին ծեփել». նախկին վարչապետ
Չեմ կարող ասել գնաճի չափը որքան է, դրա համար անհրաժետ է ունենալ հատուկ ծառայություն. պաշտոնապես ասվում է 1․5 տոկոս, բայց արդյոք դա ճիշտ թիվ է եւ ինչպես են այն հաշվում…
«Քաղաքացիները չպետք է մասնակցեն հակաօրինական եւ վտանգավոր հետեւանքներով լի այս հանրաքվեին». ԱԺՄ
Այս գործընթացն անօրինական է։ Հանրաքվեի անցկացման նախագծի ընդունումը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտումներով...
Փաշինյանին ՍԴ–ի հարցը հարյուրապատիկ ավելի շատ է հետաքրքրում, քան Արցախինը. Անդրանիկ Թեւանյան
Նա էնտուզիազմով խոսում է դատավորներից ու ամենայն մանրամասնությամբ խորացել է այդ թեմայի մեջ, բայց նույնը չի նկատվում Արցախի հարցում…
Եթե մարդկանցից գումար է բռնագանձվել, դա ապօրինի է եւ վաղ, թե ուշ դրանք հետ են վերադարձվելու. Բագրատյան
Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի վերադարձը ես բյուջեում չեմ տեսել…
Խորհրդարանական լսումներ՝ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և լուծման ուղիները» թեմայով
Լսումները տեղի են ունենում ԱԺ նիստերի դահլիճում...
Ֆոտոռեպորտաժներ