News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Վազիր, վազիր»,- գործընկերոջն ասում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, որ շտապում էր կառավարության հետ Ազգային ժողովի հարցուպատասխանին: Աճապարող խորհրդարանական մեծամասնության միակ ներկայացուցիչը չէր, որ րոպե առաջ ցանկանում էր ԱԺ դահլիճում իր տեղը զբաղեցնել, նրա օրինակին հետեւում էր խորհրդարանական մեծամասնությունը՝ գրեթե ամբողջ կազմով:

Կառավարությանն առաջին ու ամենահրատապ հարցն ուղղելու մղումով չէ, որ իմքայլականները շտապում են նիստերի դահլիճ, պատճառն առավել քան պարզ է. այնպես չլինի, թե վարչապետը նկատի, որ պատգամավորներն իրենց տեղում չեն կամ ուշանում են:

Առիթ ունեցել եմ ասելու. երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր 2020-ի կառավարության բյուջեն, դրա ավարտից ու Փաշինյանին ծափահարելուց հետո պատգամավորները մեկ մարդու նման լքեցին նիստերի դահլիճը: Պատկերը նույնն էր նաեւ հարցուպատասխանի ժամանակ՝ մեկ մարդու նման, ճիշտ ժամանակին, նիստի մեկնարկից հինգ րոպե առաջ պետք է տեղում լինել:

Իսկական գերազանցիկների խորհրդարան է, ամեն մեկը հարց ունի, ասել է թե՝ պատրաստակամ է դասը պատասխանելու, միայն թե հարցերի բովանդակությունն է տարակուսելի:

Իմքայլական պատգամավորներից մեկը, օրինակ, վարչապետին հարցնում է, թե ինչ կարելի է անել, որ մեր երկիրը, որը, ըստ ՄԱԿ-ի երջանկության սանդղակի, երջանիկ երկիր է, առաջնորդվի «Բութանի ինդեքսով»: Չգիտեմ՝ որքանո՞վ է հարցը հետաքրքրում ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացուն, ինչպե՞ս է այն բարեփոխելու մեր առօրյան, կամ այսօր դա ի՞նչ հրատապություն ունի, բայց այն, որ վարչապետ Փաշինյանը հարցին խիստ համապարփակ պատասխան տվեց ու պատասխանեց մեծագույն սիրով, մտորելու տեղիք է տալիս։

Եվ ոչ մեկի մտքով չանցավ վարչապետից հետաքրքրվել, օրինակ, ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայցադիմումը՝ ուղղված Նարեկ Մալյանին (վիրավորանքի ու զրպարտության մեղադրանքով) դատարանը վարույթ չի ընդունել՝ հայցադիմումի թերի լինելու պատճառով:

Պատկերացնու՞մ եք՝ արդարադատության թիվ մեկ պատասխանատուն թերանում է սովորական հայցադիմում կազմելիս: Պատգամավորների փոխարեն հարցը նախարար Բադասյանին ուղղեցի հենց ես: Նա չհերքեց, թե նման բան է եղել, ուղղակի հորդորեց բոլոր հարցերն իր փաստաբանին տալ: Իսկ կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանին շտապող պատգամավորները նույն ջերմեռանդությամբ էլ լքեցին խորհրդարանի դահլիճը, եւ որեւէ հիմք չունեմ ենթադրելու, թե սովորական նիստերին, երբ Փաշինյանը ներկա չի լինի, նույն ոգեւորվածությամբ կշտապեն դահլիճ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ