News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.37
EUR
516.69
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՄԱԿ պաշտոնյաները չեն օգտագործում WhatsApp-ը, որովհետեւ այն անվտանգ չի համարվում, ասել է կազմակերպության ներկայացուցիչն այն բանից հետո, երբ ՄԱԿ փորձագետները մեղադրեցին Սաուդյան Արաբիային պլատֆորմի օնլայն հաղորդակցությունները Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի հեռախոսը կոտրելու համար օգտագործելու մեջ, տեղեկացնում է Reuters-ը։

Ավելի վաղ ՄԱԿ անկախ փորձագետները տեղեկացրել էին, որ իրենք տեղեկություն ունեն, որը մատնանշում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանի «հնարավոր մասնակցությունը» 2018 թվականին ենթադրյալ կիբեռգրոհին, որի ընթացքում կոտրվել էր միլիարդատիրոջ հեռախոսը։ Հաշվետվությունում ասվում է, որ Բեզոսի iPhone-ը կոտրվել է վնասակար տեսաֆայլով, որն ուղարկվել է թագաժառանգի օգտագործած WhatsApp-ից։

Հարցին, թե շփվել է արդյոք ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի կամ որեւէ այլ համաշխարհային առաջնորդի հետ՝ օգտագործելով WhatsApp-ը, ՄԱԿ ներկայացուցիչ Ֆարհան Հաքն ասել է. «ՄԱԿ բարձրաստիճան պաշտոնյաներին ցուցում է տրվել չօգտագործել WhatsApp-ը։ Չեմ կարծում, թե գլխավոր քարտուղարը կօգտագործի այն»։ Նա ավելացրել է, որ WhatsApp չօգտագործելու ցուցում ՄԱԿ պաշտոնական անձանց տրվել է անցած տարվա հունիսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ