News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Ջորջ Սորոսը մտադիր է 1 մլրդ դոլար հատկացնել գլոբալ համալսարանի ստեղծմանը՝ ավտորիտար կառավարությունների եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար, դրանք անվանելով երկու մարտահրավեր, որոնք սպառնում են քաղաքակրթության գոյատեւմանը, տեղեկացնում է Bloomberg-ը։

«Բաց հասարակություն» համալսարանային ցանցը կառաջարկի միջազգային պլատֆորմ ուսուցման եւ հետազոտությունների համար, ասել է Սորոսը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։

«Որպես երկարաժամկետ ռազմավարություն մեր գլխավոր հույսը որակյալ կրթության ապահովումն է, մասնավորապես՝ այնպիսի կրթության, որն ամրապնդում է անձի ինքնուրույնությունը, զարգացնելով քննադատական մտածողություն եւ ընդգծելով ակադեմիական ազատությունը»,- ասել է Սորոսը։

Իր ելույթում եւ նիստին հաջորդած հարցուպատասխաններում Սորոսն անդրադարձել է հարցերի լայն շրջանակի, ներառյալ ԱՄՆ «գերտաքացած» տնտեսությունը, Facebook Inc-ի գերիշխանությունը եւ Սի Ցզինպինի, Նարենդրա Մոդիի, Ջեյր Բոլսոնարոյի եւ Դոնալդ Թրամփի ավտորիտար կառավարումը, որին անվանել է «խաբեբա եւ բացարձակ նարցիս»։

«Ուշադրության առնելով արտակարգ կլիմայական իրավիճակը եւ անկարգությունները ողջ աշխարհում՝ չափազանցություն չի լինի ասել, որ 2020 թվականը եւ հաջորդ մի քանի տարիները կորոշեն ոչ միայն Ցզինպինի ու Թրամփի, այլեւ աշխարհի ճակատագիրը»,- ասել է նա։

Նա ափսոսանք է հայտնել այն առիթով, որ աշխարհի ուժեղագույն տերությունները՝ Միացյալ Նահանգները, Չինաստանն ու Ռուսաստանը, «հայտնվել են պոտենցիալ կամ իսկական բռնապետերի ձեռքում, իսկ ավտորիտար կառավարիչների շարքերը շարունակում են համալրվել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ