News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերը:

Ասել է թե՝ ով կամ ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին կամ վերջինիս հայրիկին, մայրիկին, կնոջը կամ, առհասարակ, մտերիմ ընկերներին:

Ստանալով հստակ տվյալները, թե ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին եւ վերջինիս ընտանիքի անդամներին՝ նախաքննական մարմինը զանգահարում է այդ անձանց եւ հրավիրում նախաքննական մարմին՝ հարցաքննության:

Նշենք, որ դեպքից անցել է 8 օր, եւ դեռեւս հայտնի չէ, թե ինչի համար է ԱԱԾ նախկին տնօրենը գնացել այդ քայլին եւ ինչու է իր բնակարանում 35 կրակոցներ արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում հայտնել էր, որ արդեն հարցաքննվել է նաեւ այն տաքսու վարորդը, որի հետ Կուտոյանը Արշակունյաց փողոցից ուղեւորվել էր Պարույր Սեւակի իր բնակարան, ինչպես նաեւ հայտնել էինք ԱԱԾ նախկին տնօրենի կողմից կնոջն ուղղված նամակի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ո՞րն է կաշառքի եւ պետությունից պարգեւավճարի տարբերությունը. սա գողություն է բյուջեից. Բագրատյան
Երբ մարդուն 15 ամսվա աշխատավարձի չափով պարգեւավճար են տալիս, սա ստացվում է վակխանալիա, գողություն…
«Սա ի՞նչ երկիր է, որ ես ներդնեմ. անընդհատ ասֆալտին փռել, պատերին ծեփել». նախկին վարչապետ
Չեմ կարող ասել գնաճի չափը որքան է, դրա համար անհրաժետ է ունենալ հատուկ ծառայություն. պաշտոնապես ասվում է 1․5 տոկոս, բայց արդյոք դա ճիշտ թիվ է եւ ինչպես են այն հաշվում…
«Քաղաքացիները չպետք է մասնակցեն հակաօրինական եւ վտանգավոր հետեւանքներով լի այս հանրաքվեին». ԱԺՄ
Այս գործընթացն անօրինական է։ Հանրաքվեի անցկացման նախագծի ընդունումը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտումներով...
Փաշինյանին ՍԴ–ի հարցը հարյուրապատիկ ավելի շատ է հետաքրքրում, քան Արցախինը. Անդրանիկ Թեւանյան
Նա էնտուզիազմով խոսում է դատավորներից ու ամենայն մանրամասնությամբ խորացել է այդ թեմայի մեջ, բայց նույնը չի նկատվում Արցախի հարցում…
Եթե մարդկանցից գումար է բռնագանձվել, դա ապօրինի է եւ վաղ, թե ուշ դրանք հետ են վերադարձվելու. Բագրատյան
Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի վերադարձը ես բյուջեում չեմ տեսել…
Խորհրդարանական լսումներ՝ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և լուծման ուղիները» թեմայով
Լսումները տեղի են ունենում ԱԺ նիստերի դահլիճում...
Ֆոտոռեպորտաժներ