News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում գոյություն ունի ավելի քան 100 ճանաչված արժույթ, բայց դրանք կարող են կրճատվել՝ հասնելով 5-6-ի առաջիկա 20 տարում, ասել է Բրազիլիայի էկոնոմիկայի նախարար Պաուլո Գուեդեսը՝ ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական համաժողովում (ՀՏՀ), տեղեկացնում է CNBC-ը։

Նրա խոսքով՝ եվրոպական երկրներում 20 տարի առաջ մտցվեց միասնական արժույթ, որը թույլ տվեց, օրինակ, ֆրանսիացիներին Գերմանիա մեկնել առանց կանխիկը փոխանակելու անհրաժեշտության։ Դա կարող է կրկնվել աշխարհի այլ մասերում, պայմանով, որ արժույթներն ապահովեն իրենց քաղաքական կամ տնտեսական առումով։ «Եթե դուք դիտարկեք քաղաքական եւ տնտեսական չափումները, մենք կունենանք հինգ, վեց արժույթ 20, 30 տարի հետո»,- ասել է նա։

Ներկա պահին ամերիկյան դոլարը դիտարկվում է որպես անվտանգ արժութային ակտիվ, դա նշանակում է, որ նրա արժեքը աճում է ճգնաժամի շրջանում։ Տարբեր երկրներ որոշել են իրենց արժույթը շաղկապել դոլարին՝ կայունության եւ առեւտրի նկատառումներով։ Բայց դոլարի անկայունության ժամանակներում շաղկապումը կարող է վնաս հասցնել այդ երկրներին։ Ընդհանուր արժույթների զարգացումը տարբեր երկրներում կարող է օգնել այդ երկրներին նվազեցնել ԱՄՆ դոլարից կախվածությունը։

«Կլինի մեկ մայրցամաքային արժույթ, եվրո, մեկ ուրիշ «մայրցամաքային արժույթ», որտեղ գերիշխում է դոլարը, եւ Չինաստանը կունենա իր արժույթը, ավելի քան 200 մլն չինացի ապրում է Ֆիլիպիններում, Մալայզիայում եւ առեւտուր անում յուանով։ Նրանք չեն վճարի իրենց ծախսերը՝ դոլար օգտագործելով»,- ասել է Գուեդեսը։

Բայց ԱՄՀ գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինաթհը կարծում է, որ նման սցենարը պակաս հավանական է։   

Նա ավելացրել է, որ որպեսզի մյուս արժույթները կարողանան լուրջ մարտահրավեր նետել դոլարին, նրանք պետք է ուժեղ ինստիտուտներ լինեն։

«Ես տեսնում եմ մարդկանց, որոնք շատ հեշտ են կանխիկ վճարումից անցնում թվային վճարումների պլատֆորմին։ Բայց արդյո՞ք նրանք նույնքան հեշտ կանցնեն դոլարից յուանի՝ դա միանգամայն այլ հարց է»,- ասել է Գոպինաթհը ՀՏՀ քննարկումների շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ