News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայում դատախազը 18 տարվա բանտարկություն է պահանջել առաքիչի համար, որը թքել էր հաճախորդի պիցցայի մեջ մինչեւ այն նրան հանձնելը, տեղեկացնում է Hurriуet-ը։

Միջադեպը գրանցվել է բնակելի տան տեսախցիկով։ Շենքի տերը նախազգուշացրել է հաճախորդին, որը նույն շենքի բնակիչ էր։ Կադրերում երեւում է, թե ինչպես է Բուրաք Ս. անունով առաքիչը թքում պիցցայի մեջ եւ դա նկարահանում իր բջջային հեռախոսով։

Մեղադրյալն արդեն տուգանվել է 4000 թուրքական լիրա (675 դոլար) հաճախորդի առողջությանը սպառնալու համար։ Ներկայում դատախազությունը պահանջում է 2-15 տարվա բանտարկություն «սննդի թունավորմամբ կյանքի սպառնալիքի» եւ չորս ամսից 3 տարի բանտարկություն նյութական վնասի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ