News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանն աջակցել է 2020 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողով անցկացնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Ներկայումս ակնհայտորեն աճում է միջազգային հարցերում անկայունությունն ու անարդարությունը, իսկ բազմակողմանիությունը եւ ՄԱԿ-ի դերը բախվում են ակնհայտ մարտահրավերների հետ: Չինական կողմն աջակցում է Ռուսաստանի նախաձեռնությանն ու պատրաստ է պահպանել կապն ու համակարգել իր գործողությունները Ռուսաստանի եւ ԱԽ մյուս մշտական անդամների հետ»,- ասել է նա:

Նախօրեին ՌԴ նախագահը՝ ելույթ ունենալով Հոլոքոսթի համաշխարհային ֆորումին, առաջարկել է 2020 թվականին ՌԴ, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդների գագաթնաժողով անցկացնել: Նրա կարծիքով՝ ՄԱԿ-ի հիմնադիր երկրները կարող են եւ պարտավոր են օրինակ ծառայել խաղաղության պահպանման հարցում: ՌԴ նախագահը կարծում է, որ գագաթնաժողովը կարելի է անցկացնել աշխարհի ցանկացած կետում: Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է նման լուրջ բանակցություններին եւ մտադիր է համապատասխան ուղերձներ հղել «հնգյակի» առաջնորդնենրին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ