News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոնգրեսական Ադամ Շիֆը Սենատին կոչ է արել ազատել պաշտոնից Դոնալդ Թրամփին՝ ասելով, որ նրան չի կարելի վստահել, տեղեկացնում է AFP-ն։

«Ամերիկյան ժողովուրդը արժանի է նախագահի, որի վրա կարող է հույս դնել, որը ժողովրդի շահերն առաջնային է համարում»,- ասել է Շիֆը, որը Սենատում Թրամփի իմփիչմենթի գործով մեղադրողներից մեկն է։

«Դուք չեք կարող վստահել այս նախագահին։ Նա անում է այն, ինչը ճիշտ է Դոնալդ Թրամփի համար։ Նա դա անում է հիմա։ Նա դա արել է առաջ։ Նա դա կանի հաջորդ մի քանի ամիսներին։ Նա դա կանի ընտրությունների ժամանակ, եթե նրան թույլ տան։ Ահա թե ինչու, եթե դուք նրան մեղավոր ճանաչեք, նրան պետք է ազատել։ Որովհետեւ իրավունքը նշանակություն ունի։ Եվ ճշմարտությունը նշանակություն ունի։ Հակառակ դեպքում մենք կորած ենք»։

«Նախագահ Թրամփը օգտագործել է իր գերատեսչության լիազորությունները, որպեսզի ստիպի օտարերկրյա ազգին միջամտել մեր ընտրություններին հանուն իր անձնական շահի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի դատավորների կոմիտեի նախագահ Ջերի Նադլերը։ «Նախագահը բազմիցս խախտել է իր երդումը, նախագահի պահվածքը ճիշտ չէ։ Դա անօրինական է։ Եվ դա վտանգավոր է»։

Ինը ժամ դեմոկրատները  հերքել են հանրապետականների հավաստիացումները, որ Թրամփը ոչ մի վատ բան չի արել։

Նրանք պնդում էին, որ Թրամփի միակ մոտիվացիան անցած տարվա հուլիսին Ուկրաինայի օգնությունը սառեցնելու հարցում եղել է այն, որ ստիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հայտարարել հետաքննություն Ջո Բայդենի նկատմամբ։

Նրանք մանրամասն նկարագրել են Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի դերը Զելենսկու վրա ճնշում գործադրելու սխեմայում, թեեւ ամերիկյան հետախուզական եւ  դիվանագիտական ղեկավարները համաձայն չեն դրան։ «Դոնալդ Թրամփը ընտրել է Ռուդի Ջուլիանիին իր սեփական հատուկ ծառայությունների փոխարեն։ Նա ընտրել է Ռուդի Ջուլիանիին ազգային անվտանգության գծով իր սեփական խորհրդականների փոխարեն... Դա նրան վտանգավոր է դարձնում մեր երկրի համար»,- ասել է Շիֆը։

Իմփիչմենթի մենեջերները փաստարկների ներկայացումը կավարտեն ուրբաթ՝ ուշադրությունը կենտրոնացնելով երկրորդ մեղադրանքի՝ Կոնգրեսին խոչընդոտելու վրա։ Հետո Թրամփի իրավաբանների թիմը հանդես կգա նրա պաշտպանությամբ երեք օրվա ընթացքում։

Դեմոկրատները հույս ունեն, որ իրենց փաստարկները կհամոզեն համենայնդեպս որոշ հանրապետականների, որոնք Սենատում 53-47 մեծամասնություն ունեն, աջակցել իրենց կոչին՝ ծանուցում ուղարկելու Թրամփի չորս գործող ու նախկին օգնականներին, որպեսզի նրանք ներկայանան որպես վկաներ։

Բայց ամեն բան վկայում է այն մասին, որ Սենատում մեծամասնության ղեկավար Միչ Մակքոնելը, Սպիտակ տան հետ միասին, կփորձի փակել վկաներին կանչելու հարցը եւ դատն ավարտել քվեարկությամբ, որպեսզի արդարացնի Թրամփին հաջորդ շաբաթվա վերջին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ