News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 22
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Գիտնականները վերաստեղծել են հնագույն եգիպտական մումիայի ձայնի հնչյունը: CBS-ն հայտնում է, որ Նեսյամունը եղել է հին եգիպտացի հոգեւորական, որը Ռամզես XI փարավոնի տիրակալման տարիներին Ֆիվի Կարնակա տաճարում կրոնական ծիսակատարությունների ժամանակ երգեր է երգել: Նրա մահից հետո 3 հազար տարի անց գիտնականները 3D տպագրության ձայնային ուղիով վերաստեղծել են նրա ձայնի հնչյունը:

Անգլիայի Լիդսի թանգարանում գտնվող Նեսյամունի մումիան հայտնաբերվել է 1824 թվականին: Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ նա մահացել է 50 տարեկանում:

Նեսյամունի տապանաքարի վրայի գրառումները վկայում են այն մասին, որ նա մահվանից առաջ ցանկացել է հնարավորություն ունենալ խոսել մահից հետո, ինչը նրան այս հետազոտության համար կատարյալ օբյեկտ է դարձնում, հայտնում է Scientific Reports-ը:

Հետազոտության համաձայն՝ մարդու ձայնային ուղու ճշգրիտ չափերը ստեղծում են դրանց համար եզակի հնչյուն: Նեսյամունի ձայնը կարող էր սինթեզվել չքայքայող ՀՏ սքանավորման, 3D տպագրության եւ էլեկտրոնային կոկորդի օգտագործմամբ:

Ճշգրիտ պատճենը կարող է ստեղծվել միայն այն դեպքում, եթե փափուկ հյուսվածքները լավ են պահպանվել, ինչը, ինչպես հայտնաբերել են գիտնականները, այս դեպքում առկա էր: Այդուհանդերձ, այս տեխնիկայի միջոցով կարելի է վերաստեղծել միայն մեկ ձայնային հնչյուն: Հետազոտողները կարողացել են 3D տպագրությամբ օդատար ստեղծել եւ այն միացնել արհեստական կոկորդին, որպեսզի հնչյուն վերարտադրեն, որոնք հիշեցնում են «ա» եւ «է» ձայնավորները: Հետագայում հնարավոր է բառերի շղթայի եւ հնարավոր է՝ ամբողջական նախադասությունների վերաստեղծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ