News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 28
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում տեղի ունեցածը սադրանք էր, որին հետեւց պոռթկում: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀԲԿ-ականների մասնակցությամբ միջադեպին ու քաշքշուկին:

«Տեսնելով պոռթկումը, սադրանքը Ազգային ժողովում, դա հաճելի չէ, ցանկալի չէ, որ խորհրդարանում նման տվյալ, ասենք թե, ինչ-որ բաներ առաջանան, երեւույթներ լինեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ «Իմ քայլի» պատգամավորները, մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ սեռական բնույթի վիրավորանք է հնչել ԲՀԿ-ական պատգամավորների կողմից, Ծառուկյանը խուսափեց դրան պատասխանելուց՝ նշելով. «Ես ձեր հարցին պատասխանեցի եւ ասում եմ՝ սա հիմնական սադրանք էր, որը երկու կողմից էլ՝ եւ «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի կողմից պոռթկումներ եղան, պետք է չլիներ: Բայց մարդիկ, ասենք թե, էսօր ռոբոտներ չեն, որը լիարժեք այդ սադրանքից հետո առաջացան պոռթկումներ երկու կողմից էլ:

Մենք նախօրոք զգացինք այդ, պետք է այնպես անենք, որ չլինի»,-ասաց Ծառուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել