News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունվարի 24-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փփոխությունների, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Դրանց թվում են՝

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 115, միաձայն), «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 74, դեմ՝ 41), «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 97, դեմ՝ 18), «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 117, միաձայն):

Դրանից բացի, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք այլ օրինագծերի: Դրանց թվում են՝ «Հարկային վարչարարության նպատակով ԱՊՀ անդամ պետությունների միջեւ տեղեկությունների էլեկտրոնային փոխանակման մասին» արձանագրության վավերացումը (կողմ՝ 108, միաձայն), Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 114, միաձայն), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 115, միաձայն), «Աֆրո-եվրասիական ջրաճահճային չվող թռչունների պահպանության մասին» համաձայնագրի վավերացումը (կողմ՝ 115, միաձայն), Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 116, միաձայն), Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 115, միաձայն), Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 116, միաձայն):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ