News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 23-ին Ժնեւում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում տեղի ունեցավ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) երրորդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկումը։ Զեկույցի ներկայացման նպատակով Ժնեւում էր գտնվում ՀՀ պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորությամբ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, արտաքին գործերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների պաշտոնյաներ։

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ներկայացրեց զեկույցը՝ անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում կատարված քայլերին, օրենսդրական բարեփոխումներին, ձեւավորված դրական պրակտիկային։ Իր խոսքում Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց որպես ՀՀ կառավարության առանցքային հանձնառություն՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության առավել ամրապնդումը շարունակելու երկրի իշխանությունների պատրաստակամությունը, կարեւորեց ՄԱԿ տարբեր մարմինների հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման առումով։

ՄԱԿ անդամ երկրների շուրջ հարյուր ներկայացուցչություններ հանդես եկան Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող ելույթներով։ Բազմաթիվ երկրներ բարձր գնահատեցին Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված ժողովրդավարական առաջընթացը եւ կոռուպցիայի դեմ պայքարը, ներկայացրին հարցադրումներ եւ հանդես եկան առաջարկություններով։

ՀՀ պատվիրակության անդամներն իրենց հերթին ներկայացրին մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրենց ոլորտների ձեռքբերումները եւ առկա մարտահրավերները, պատասխանեցին ՄԱԿ անդամ երկրների պատվիրակների հարցերին ու ներկայացրին պարզաբանումներ։

ՀՊԴ կանոնակարգի համաձայն՝ ՄԱԿ անդամ երկրների առաջարկությունները համակողմանիորեն կուսումնասիրվեն եւ դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կներկայացվի Մարդու իրավունքների խորհրդի հունիսյան նստաշրջանի ժամանակ։

Տեղեկանք. ՀՊԴ-ն 2006թ-ին հիմնադրված ՄԱԿ մեխանիզմ է, որի ընթացքում պարբերական կարգով ուսումնասիրվում է մարդու իրավունքների վիճակը ՄԱԿ բոլոր անդամ երկրներում։ Դիտարկումը կատարվում է երկրի կառավարության կողմից ներկայացված ազգային զեկույցի, ՄԱԿ պայմանագրային մարմինների զեկույցների եւ այլ շահագրգիռ ազգային եւ միջազգային հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը ամփոփող փաստաթղթերի հիման վրա։ Դիտարկման ավարտին ՄԱԿ ՀՊԴ աշխատանքային խումբը պատրաստում է զեկույց, որտեղ ամփոփ տեսքով ներկայացվում են դիտարկման արդյունքները, ՄԱԿ անդամ երկրների կողմից ներկայացված առաջարկությունները՝ ուղղված դիտարկումն անցնող երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ