News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2019 թվականին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է հրազենի, ռազմամթերքի, ինչպես նաեւ  կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության դեպքեր:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես` ԱՄՆ-ից ներմուծված տրանսպորտային միջոցի բեռնախցիկում հայտնաբերվել է մեկ ակոսափող հրացան 5 փամփուշտներով, ԱՄՆ-ից ներմուծված ծանրոցում՝ ռազմամթերք հանդիսացող 20  փամփուշտ, իսկ Արաբական Միացյալ  Էմիրություններից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված՝ 100.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար:

Հայտնաբերվել են նաեւ մաքսային հսկողությունից թաքցնելու, չհայտարարագրման կամ ոչ ճշգրիտ տեղեկությունների հայտարարագրման եղանակով հանրապետություն ապօրինի ներմուծված շուրջ 574  բջջային հեռախոս, ավելի քան 5կգ ոսկյա եւ արծաթյա զարդեր, շուրջ 60կգ թմրանյութ եւ հոգեմետ նյութ չպարունակող դեղամիջոցներ, սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր եւ այլ ապրանքներ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից սկսվել է 56 վարչական վարույթ:

2019 թվականի ընթացքում Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հայտնաբերվել է մաքսային հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձի հանձնելու 4 դեպք:

2019 թվականի վիճակագրությունը փաստում է, որ մաքսային ծառայության կողմից հայտնաբերված թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի դեպքերի գրեթե կեսը փոստային առաքումներով ներմուծված դեղամիջոցներ են, որոնց մեջ բավականին մեծ թիվ են կազմում ոչ հանցավոր նպատակներով դեղերի տեղափոխումը:

Սակայն ինչպես բազմիցս նշվել է զանգվածային լրատվության միջոցներով, օրենսդրությամբ չի թույլատրվում միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով ֆիզիկական անձանց կողմից դեղերի տեղափոխումը, իսկ այդ դեղերի պարունակության մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի հայտնաբերման դեպքում սկսվում է քրեական վարույթ:

Նման իրավիճակներից խուսափելու համար ՊԵԿ-ը եւս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին` զերծ մնալ փոստային առաքումների միջոցով ցանկացած տեսակի դեղամիջոցներ ուղարկելուց կամ ստանալուց:

ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխմանն արդյունավետ հակազդելու գործում առանցքային տեղ է զբաղեցնում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնը: 2019 թվականի ընթացքում կենտրոնի շնավարժ-կինոլոգներն իրենց կցված հատուկ մասնագիտացված ծառայողական շների հետ միասին 20 դեպքով հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում` հերոին, ափիոն, մեթամֆետամին, մարիխուանա, հաշիշ եւ բուպրենորֆին տեսակի: Այս ցուցանիշը աննախադեպ է շնագիտական կենտրոնի հայտնաբերումների պատմության մեջ։ Օրինակ՝ 2018 թվականի համեմատ՝ նախորդ տարի Շնագիտական կենտրոնի բացահայտումների աճը կազմել է 216% (2018 թվականին հայտնաբերվել է 6 դեպք):

Հատկանշական է, որ ՊԵԿ Շնագիտական կենտրոնի եւ Ոստիկանության համագործակցության շրջանակում Երեւանում իրականացված մի քանի ավտոտնակների խուզարկության ժամանակ հայտնաբերվել է սնդիկ:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախաձեռնությամբ 2019 թվականին Շնագիտական բաժնի աշխատակիցները մշտապես հերթապահություն են իրականացնում «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Ի դեպ, ամռանը Մոսկվայում տեղի ունեցած մասնագիտացված ծառայողական շների միջեւ բազմամարտի մրցումներին մեր ծառայողական շունը գրավել է 2-րդ հորիզոնականը։

2019 թվականին ակտիվ է եղել իրավապահ մարմինների եւ միջազգային կառույցների հետ համագործակցությունը:

Մասնավորապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ սերտ գործակցության արդյունքում 2020 թվականին նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր: Կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում 2020 թվականին կներդրվի ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության  դեմ պայքարի գրասենյակի եւ Համաշխարհային մաքսային կազմակերպության «Բեռնարկղերի վերահսկողության ծրագիրը» (այն ներդրված է աշխարհի 54 երկրում):

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ակտիվ մասնակցել է նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ամենամյա անցկացվող «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» (Канал-Кавказский редут) տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ