News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու ընթացքում նրա պաշտպանները միջնորդել են խուզարկությունը տեսաձայնագրելու, ինչը ՀՔԾ քննիչը բանավոր մերժել է, սակայն, իր նախընտրությամբ, խախտելով Հրայր Թովմասյանի անձնական կյանքի գաղտնիությունը, լուսանկարներ է արել բնակարանում։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում պարոն Թովմասյանի հետ այս քրեական գործի շրջանակներում։ Քաղաքական հետապնդման ու տարբեր ռեպրեսիվ մեթոդների կիրառման հետ կապված, դա այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ ընթերականերն էին նշում, որ սա քաղաքական գործ է եւ չեն ուզում հետագայում 10 տարի տարբեր քննչական մարմիններում՝ տարբեր հարցերի պատասխանել»,- ասաց պաշտպանը։

Միհրան Պողոսյանն ասաց, որ Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնող քննիչը խուզարկություն իրականացնելիս խախտումներ է թույլ տվել. «Հասարակ մի խուզարկություն սկսում եւ իրականացնում է խախտումներով, մասնավորապես, խուզարկության որոշումը դեռեւս իմ եւ պարոն Թովմասյանի կողմից ծանոթացած չլինելու պարագայում, ինչը քննիչի առաջնային պարտականությունն է։ Քննիչը հայտարարեց, որ շարունակվում է խուզարկության կատարումը, ներկա էին ոստիկանության աշխատակիցներ, որոնք որեւէ փաստաթուղթ չեն ներկայացրել, թե ի՞նչ իրավունք ունեին կոնկրետ իրենք խուզարկությունը կատարելու, քանի որ դատարանը համապատասխան թույլտվությունը տվել էր որոշակի անձանց խումբ, ոչ թե ցանկացած պատահական ոստիկանի։ Քննիչը տվյալ փաստաթղթերը չներկայացրեց եւ սկսեց իր անօրինական գործողությունները»։

Անդրադառնալով՝ քիչ առաջ ՀՔԾ-ի մամուլի հաղորդագրությանը, թե Թովմասյանի պաշտպաններին հնարավորություն տրվել է ծանոթանալ խուզարկության վերաբերյալ դատարանի որոշմանը, Պողոսյանն ասաց. «Լավ կլիներ՝ ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրությունների պարագայում կոնկրետ  բավարարեր մեր միջնորդությունը՝ տեսաձայնագրելու եւ այդ ժամանակ իրականությունը, եւ ակնհայտ կլիներ, որ քննիչը Թովմասյանին չի ծանոթացրել որոշմանը։ Չգիտեմ՝ ինչ են փնտրում քննիչները, բայց կարծում եմ՝ քննիչները փնտրում են ինչ-որ աղաղակող ինչ-որ բան, որ հանրությանը մատուցեն այս պրոցեսի իրական լինելը»։

Հարցին՝ արդյոք պաշտպանները կհասցնե՞ն բողոքարկել դատարանի որոշումը, մինչ բնակարանում խուզարկություն է իրականացվում, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Բողոքարկում կիրականացնենք, որոշման պատճենը ունենալուց հետո։ Կարծում եմ, որ օրվա մեջ կլինի մեր բողոքարկումը»։

Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը կարող է իր բնակարանում տեսաձայնագրում իրականացնել, եւ հարցին՝ ինչո՞ւ չի տեսաձայնագրում, պաշտպանն ասաց. «Կարող է, չեմ պատասխանի…»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն են իրականացնում։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի գնալու հնարավորություն տալու մասին օրենքը։

Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել սահմանված կարգով ծանոթանալ դատարանի որոշմանը. ՀՔԾ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ