News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Իշխող «Իմ քայլը» դաշինքը ՀՀ Ազգային ժողովի հունվարի 24-ի նիստի ընթացքում մի քանի անգամ փորձել է սադրել խորհրդարանական ընդդիմությանը՝ հանձին «Լուսավոր Հայաստանի»՝ դրանով փորձելով խախտել խորհրդարանի աշխատանքի բնականոն ընթացքը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Խորհրդարանականները սովորական ռեժիմով հանգիստ ու կառուցողական ոճով քննարկում էին Ազգային ժողովի օրակարգում նշված օրենսդրական նախաձեռնությունները, եւ ոչինչ չէր հուշում կոնֆլիկտի մասին, մինչեւ որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի քննադատությամբ, որը նախօրեին մեղադրել էր խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին այն բանում, որ նա, ըստ էության, չի ապահովում Ազգային ժողովի բնականոն աշխատանքը։

Թեեւ «Իմ քայլի» պատգամավորները դեռ երեկ անձնուրաց պաշտպանել էին խորհրդարանի ղեկավարին եւ «չէին թողել, որ նրան նեղացնեն», Կարապետյանն, ամենայն հավանականությամբ, համարել էր, որ դա քիչ է ու որոշել էր անձամբ հանդես գալ Միրզոյանի հավելյալ պաշտպանությամբ եւ ընդդիմադիր գործընկերների քննադատությամբ։ Բայց եւ այնպես, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները Կարապետյանի ելույթին այնքան էլ ուշադրություն չդարձրին, եւ քննարկումները շարունակվում էին սովորական ռեժիմով։

Տեսնելով ընդդիմադիր գործընկերների պասիվությունը՝ Կարապետյանը երկրորդ անգամ խոսք վերցրեց, մոտեցավ ամբիոնին եւ քննադատեց Մարուքյանին:

Արդյունքում՝ նրան հաջողվեց գրավել «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի ուշադրությունը, որը մոտեցավ ամբիոնին եւ պահանջեց հետեւել կոռեկտությանն ու ընդդիմությանը չսովորեցնել ինչպես աշխատել եւ ինչ անել, քանի որ դա չի մտնում կառավարող դաշինքի  լիազորությունների շրջանակի մեջ։ Գորգիսյանի ելույթից հետո հանդես եկան «Իմ քայլը» դաշինքի մի քանի պատգամավորներ, մասնավորապես՝ Քրիստինե Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ