News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճիշտ ձեւավորել նոր աշխատակիցներից կազմված անձնակազմը, մոտիվացնել եւ զարգացնել նրանց՝ կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելու համար. սա է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ առջեւ դրված գլխավոր նպատակներից մեկը:

Օրերս Բանկի թիմն արդյունավետ եւ դրական հույզերով լի օր անցկացրեց Վանաձոր քաղաքում, որտեղ կազմակերպվել էր հանդիպում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 9 մասնաճյուղերի նոր աշխատակիցների հետ:

Հանդիպման նպատակը կորպորատիվ մշակույթ ձեւավորելն էր, որպեսզի յուրաքանչյուր աշխատող իրեն զգա թիմի մի մասնիկը, հասկանա աշխատանքի իր դիրքից բխող  պատասխանատվությունը, տիրապետի Բանկի առաքելության, զարգացման եւ տեսլականի մասին տեղեկատվությանը, կիսի բրենդի արժեքները:

«Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան՝ մեր հաճախորդների եւ ինքներդ ձեր համար»,-նորեկներին իր խոսքն ուղղեց «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանը: 

Նոր աշխատակիցներին ներկայացվեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ռազմավարական ուղղությունները, խոսվեց այն մասին, թե ինչպես արդարացնել հաճախորդների սպասումները, ինչպես է ձեւավորվում փոխգործակցությունը Բանկի գլխամասի եւ մասնաճյուղերի միջեւ:

Լսվեցին նաեւ նրանց կարծիքները՝ աշխատանքային նոր միջավայրում հարմարվելու, հնարավոր խնդիրների հետ բախվելու, մյուս մասնաճյուղերի աշխատակիցների հետ հարաբերվելու վերաբերյալ:

Հետաքրքիր եւ արդյունավետ զրույցի արդյունքում մասնակիցները եկան այն եզրակցության, որ նման  հանդիպումները հնարավորություն են տալիս միմյանց ավելի շատ վստահել եւ դա շատ է օգնում նոր բարձունքներ նվաճելիս:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կարեւորելով Հայաստանի բանկային շուկայում երիտասարդ, տաղանդավոր եւ աշխատասեր անձնակազմի առկայությունը` շարունակելու է սկսնակների համար իրականացնել մասնագիտական ոլորտում նոր հորիզոններ բացահայտելու քաղաքականությունը: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ