News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում վերանորոգման մասշտաբային աշխատանքներ են ընթանում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց հոսպիտալի պետ, գնդապետ Վահան Գեւորգյանը:

Նա կարճ ներկայացրեց զինվորական բժշկական ծառայության ստեղծման պատմությունն ու բուժհաստատության աշխատանքը: Նրա խոսքով՝ հոսպիտալում տեխնիկական միջոցները թարմացվում են, վերանորոգվում են բաժանմունքները: «Այս պահին հոսպիտալում աննախադեպ վերանորոգում է ընթանում»,- նշեց Գեւորգյանը:

Նա հայտնեց, որ հոսպիտալում կան օպերատիվ արձագանքման խմբեր, ռեանիմոբիլներ եւ ուղղաթիռ: «Անհրաժեշտության դեպքում ուղղաթիռը պացիենտին կհասցնի Հայաստանի ցանկացած շրջանից»,- նշեց հոսպիտալի պետը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ