News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արցախում վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Զաքարյանը վիրահատվել է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Նրա խոսքով՝ վիրահատությունն ավարտվել է 1,5 ժամ առաջ, վիրահատությունը հաջող է անցել, սակայն զինծառայողի վիճակը մնում է կայուն ծանր:

Նա գտնվում է Մարտակերտի հոսպիտալում, ապա կտեղափոխվի Ստեփանակերտ: Երբ վիճակը կայունանա, կքննարկվի Երեւան նրա տեղափոխման հարցը ռեանմոբիլով կամ ուղղաթիռով, եթե արցախցի գործընկերները դիմեն նման հարցով: «Ստեփանակերտի հոսպիտալն ունի անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Երեւան տեղափոխումը պայմանավորված է նրանով, որ բուժման յուրաքանչյուր փուլ ենթադրում է գտնվել համապատասխան բուժհաստատությունում»,- ասաց Օհանյանը:    

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Զաքարյանը եւ 2000թ. ծնված Արմեն Մեսրոպյանը: Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Զաքարյանի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ