News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության որոշումը դատարանը ապօրինի կայացրել։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Անընդունելի եւ ապօրինի եմ համարում։ Կարծում եմ՝ նաեւ ժամանակին կոնկրետ այս գործողությանը կտրվի նաեւ քրեաիրավական գնահատական։ Ցանկացածը կարող է հեշտությամբ ասել, որ այստեղ կա հարուցված քրեական գործ, այն բոլոր դեպքերում, երբ ասում են՝ կա հարուցված քրեական գործ բոլոր քննչական գործողություններն ու սահմանափակումները տվյալ դեպքում բնակարանի անձեռնմխելիությունը եւ այլն, դրանք նույնպես պետք է իրավաչափ լինեն։ Դատարանի որոշմանը, վստահ եմ, որ կտրվի քրեաիրավական գնահատական»,- ասաց իրավապաշտպանը։

Ռուբեն Մելիքյան նշեց երեք պատճառ, թե ինչու չպետք է իրականացվեր այս գործողությունը.

«Առաջինը քրեադատավարական տեսանկյունից. եթե խոսքը վերաբերեր այնպիսի ենթադրյալ հանցագործությանը, որտեղ ողջամտորեն կարելի էր ենթադրել, որ բնակարանում կարող էր ինչ-որ բան տեղի ունենալ, ապա կարող էր քննարկվել։

Երկրորդը, տեսեք քանի օր է անցել այս ամբողջ պատմությունից, քննչական տակտիկայի տեսանկյունից՝ արդյոք տրամաբանակա՞ն է, որ ինչ-որ բան կարող էր բնակարանում հայտնաբերվեր։

Երրորդն էլ այն է, որ մենք գործ ունենք ՍԴ գործող նախագահի հետ եւ գործ ունենք իրավիճակի հետ, որ դատարանը թույլտվություն է տվել՝ կատարելու այս գործողությունը, հնարավոր է, որ մեկ այլ դատարան մերժել է»։

Ըստ իրավապաշտպանի՝ գործի արդեն հայտնի տեղեկությունները բավարար են ասելու, որ սա քաղաքական հետապնդման շարունակություն է.

«Կոնկրետ այս քննչական գործողությունը վախեցնելու շարժառիթ ունի։ Եթե իսկապես եղել է փորձ ստանալու դատարանի որոշում՝ խուզարկություն իրականացնելուի վերաբերյալ եւ այն մերժվել է, սա երկրորդ փորձն է, ապա սա ավելի է լրջացնում իրավիճակը։ Ստացվում է, որ որեւէ մեկս պաշտպանված չենք եւ, եթե ինչ որ դատավոր իսկապես փորձի մարդու իրավունքների տեսանկյունից կայացնել որոշում եւ թույլտվություն չտալ, օրինակ՝ իրականացնելու բնակարանի խուզարկություն, ապա ցանկացած հաջորդ օրը կարող է դա մեկ այլ դատավորի մակագրվել եւ նա այդ թույլտվությունը տա։ Մեր պետությունն ընդարձակում է մարդու իրավունքների սահմանափակման հնարավորությունը՝ ոստիկանությանը վերապահելով այդ լիազորությունները»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն էին իրականացնում։ Խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ խուզարկության արդյունքում ՍԴ նախագահի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի գնալու հնարավորություն տալու մասին օրենքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ