News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 18
USD
479.05
EUR
519.43
RUB
7.57
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Դուք տեսնում եք այս պրոցեսների ընդամենը 10 տոկոսը։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ իր տան խուզարկությունից հետո։

«Նախկին ԱԱԾ տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց, ես հուսով եմ, ես վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքն այդ ամբողջի մասին լռի  և այս ամբողջ պրոցեսները՝ երբ են սկսել, ոնց է սկսվել, ինձ հետ ինչ են խոսել, այդ ամենը կդառնա հանրության սեփականություն։ Եթե առ այսօր ես դրա մասին լռում եմ, միայն իմ երկիր հեղինակությամբ է պայմանավորված։ Եթե չեմ սխալվում համաշխարհային պատմության մեջ վերջին անգամ, որ որևէ բարձրագույն դատական ատյանի ղեկավար քրեական հետապնդման է ենթարկվել, եղել է 1803 թվականին ԱՄՆ գերագույն դատարանի նախագահը։ Այս ամբողջը մի օր պետք է լիներ, մի օր մի դատարան, մի դատավոր  պետք է պայքարի իր անկախության համար։ Սրանք ուզում եք զրկանք համարեք, ուզում եք հետապնդում համարեք, բայց սա իմ խաչն է, որ ես պետք է տանեմ»,-նշեց նա։

Հրայր Թովմասյանը հույս հայտնեց, որ Արթուր Վանեցյանը շատ ավելի բան ունի ասելու։

Հարցին՝ այս ամենից հետո չի՞ պատրաստվում հրաժարական տալ, Թովմասյանն ասաց․ «Հայտնի բան կա, ասում է՝ այս ամբողջից հետո դեռ երգո՞ւմ ես, այսինք՝ այս ամբողջից հետո դուք դեռ նման հարց եք տալ՞ս»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարող էր տանն ունենալ, որ խուզարկություն են իրականացրել, Թովմասյանն ասաց․ «Չէի ուզում դրան անդրադառնալ, ասում եմ՝ տվեք փաստաթուղթը կարդամ, ասում է՝ ես կարդացի, դուք լսեցիք»։

Հարցին՝ հնարավո՞ր է նոտարական գրասենյակի վկայականն էին փնտրում, ՍԴ նախագահը հարցով պատասխանեց․ «Ձեր տան վկայականը կարող է մեր տանը լինի՞։ Բնականաբար՝ ոչ»։

Նա վստահեցրեց՝ իր նկատմամաբ գործընթացը քաղաքական է․ «Խնդիրն ավելի խորքային է, ցուցմունք տալուց իմ հրաժարվելը պայամանվորված է նրանով, որ այստեղ ընդհանրապես իրավունք գոյություն չունի, այս ամենի բուն նպատակը քաղաքական է և վատ քաղաքական է, որը ոչ միայն չի բխում իմ շահերից, ձեր շահերից, որևէ մեկի շահերից»։

Թովմասյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի խոսել․ «Չեմ խոսել, նպատակ էլ չունեմ խոսելու»։

Իր հեռախոսազրույցները գաղտնալսելու մասով նա ասաց՝ թող գաղտնալսեն․ «Իմ կյանքի ռեժիմը չի փոխվել, իմ հեռախոսահամարները չեն փոխվել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեմ կասկածում, որ հանրաքվեն «Այո» կասի եւ կհեռացնի Հրայր Թովմասյանին. Արշակ Սադոյան
Սադոյանի կարծիքով` Հրայր Թովմասյանը այլեւս իրավունք չունի լինել ՍԴ նախագահ…
Ինչպես պահպանել մեր զինվորների կյանքը. Ավետիք Չալաբյան
Բռնության վերջին ալիքը այս միտումների կուլմիանցիան է...
«Փաստ». Կարեւորը՝ վստահելի լինեն. իշխանությունն սկսել է պետական կառույցների «թավշեցման» երկրորդ խոշոր փուլը
նախ՝ աստիճանաբար ազատվելով «նախկիններից»՝ տեղավորել նաեւ...
«Հրապարակ». «Եկել էր ինձ հետ լուսանկարվելու». ԱՄՆ սենատորը՝ Արարատ Միրզոյանի այցի մասին
Մեր հայրենակիցը, պարզ հետաքրքրությունից դրդված, հարցրել է Մըքքոնելին...
«Ժողովուրդ». ԿԸՀ-ն հաշվարկ է անում, թե որքան գումար կծախսվի հանրաքվեի անցկացման համար
Նախնական տվյալներով այն կկազմի 2.5-2.7 մլրդ դրամ...
«Հրապարակ». «Հարթակ ենք ստեղծում «այո»-ն բացառող կարծիքների համար». «ՈՉ»-ի շտաբ կձեւավորվի
Քաղաքական ուժերը չցանկացան «ոչ»-ի շտաբում լինել, սակայն դա չի նշանակում...
Ֆոտոռեպորտաժներ