News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2020 թվականին «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության շրջանակում կընդունվեն գործնական միջոցներ։ Այս մասին «ԵՄ-ը հանուն երիտասարդության. ապագայի հմտություններ» տարածաշրջանային ծրագրի եզրափակիչ միջոցառման ժամանակ հունվարի 24-ին ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը։

Նրա խոսքով՝ 2019-ը քաղաքականության եւ գործողությունների ծրագրի մշակման տարի էր, իսկ այս տարի կիրականացվեն հանդիպումներ մասնավոր սեկտորի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ կոնկրետ միջոցառումների մշակման համար։ Նա ավելացրել է, որ «ԵՄ-ը հանուն երիտասարդության. ապագայի հմտություններ» ծրագիրը համահունչ է Հայաստանի կառավարության ձգտմանը՝ ներդնել նոր որակի կրթության համակարգ։ «Կարեւոր է, որպեսզի դպրոցականները եւ ուսանողները ձեռք բերեն ոչ միայն նեղ բնույթի գիտելիքներ, այլեւ հմտություններ, որոնք պահանջված են գործատուների կողմից»,- ընդգծել է փոխնախարարը։

Նշենք, որ «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունն ուղղված է մարդկային կապիտալի զարգացմանը, զբաղվածության խթանմանը եւ մարդու կենսամակարդակի բարձրացմանը ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ մասնագիտական ինքնակայացման ճանապարհով։ Այն նախատեսում է գործատուների արդյունավետ ներգրավում մասնագիտական կրթության ու ուսուցման գործընթացում, շրջանավարտների մրցունակության բարձրացում եւ նրանց կայացման հնարավորությունների ընդլայնում, զբաղվածության արդյունավետ եւ հասցեական ծրագրերի մշակում։ Ռազմավարությունը նախատեսում է նաեւ վերապատրաստման դասընթացների անցկացման պիլոտային տարբերակ զորամասերի ժամկետային ծառայողների համար, ովքեր ներառված չեն առաջնագծում մարտական հերթապահության գործընթացում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ