News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանում սգո միջացառում է անցկացվել ի հիշատակ Հոլոքոսթի զոհերի:

Հայաստանի հրեական համայնքի կազմակերպած միջոցառումը տեղի է ունեցել մայրաքաղաքի կենտրոնի պուրակներից մեկում տեղադրված հայ եւ հրեա ժողովուդների ցեղասպանությունների զոհերի հուշակոթողի մոտ:

«Ապրել: Չմոռանալ»՝ հայերենով եւ իվրիտով գրված է հուշարձանի վրա:

«Հույս ունենք, որ Հայաստանի ոչ մեծ հրեական համայնքի կազմակերպած այս միջոցառմանն ապագայում  կայցելեն երկրում ավելի շատ մարդիկ, որն ավելի շատ, քան որեւէ մեկը հասկանում է հիշողության պահպանման կարեւորությունը»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ