News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չնայած ծրագրի անավարտ լինելուն, Հայկական ատոմային էլեկտրակայանն արդեն իրականացնում է 270 մլն դոլար վարկի վճարումները , որն ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը տրամադրել էր Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու համար: Այս մասին հունվարի 24-ին ԱԺ նիստում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Պատգամավորը նշեց, որ վարկի դիմաց վճարումների գումարն արդեն ներառվել է Հայկական ԱԷԿ-ի համար էլեկտրաէներգիայի սակագնի մեջ: Ինչպես նշեց Մելքումյանը, դրանով լրացուցիչ բեռը կկազմի շուրջ 6 մլրդ դրամ: Ընդ որում, նրա խոսքով, բուն ծրագիրը չի ավարտվել, սակայն 2020 թվականի հունվարի 1-ից ԱԷԿ-ը վճարումներ է կատարում է «Ռոսատոմի» դուստր կառույց «Ռոսատոմ սերվիս» ընկերությանը՝ փաստորեն, մինչեւ վեչրջ չկատարված աշխատանքի դիմաց:

Հիշեցնենք, որ ՌԴ կառավարությունը վարկը Հայաստանին տրամադրել է 15 տարի ժամկետով՝ առաջին երեք տարիներին վճարումների արտոնյալ ժամանակահատվածով: Այս ժամկետը լրացել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Ընդ որում՝ տարեկան տոկոսադրույքը կազմում է 3 տոկոս: Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի հիմնական խնդիրներն են պաշարի վերականգնումը եւ կայանի աշխատանքի երկարաձգումը մինչեւ 10 տարով (մինչեւ 2026 թվականը), ԱԷԿ-ի անվտանգության եւ արդյունավետության մակարդակի բարձրացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում ապրիլի 23-ին
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները…
Ամենաշատ